RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 15-03-2019



Տեղադրվել է` 2019-03-15 00:15:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 687, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐՈՒԱՆԴ ԹՕԼԱՅԵԱՆԻ ՅՈՒՇԱԳՐՔԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ

Ստամբուլի «Արաս» հրատարակչութիւնը լոյս է ընծայել Երուանդ Թօլայեանի «Կավռօշ-նամէ» գիրքըՙ աշխատասիրութեամբ հայաստանցի բանասէրներ, հայր եւ որդի Հենրիկ եւ Արծուի Բախչինեանների : Հատորը հրատարակութեան է պատրաստել պոլսահայ բանասէր Սեւան Տէյիրմէնճեանը : Այն ընդգրկում է պոլսահայ, յետագայումՙ ֆրանսահայ եւ հայաստանաբնակ խմբագիր եւ դերասան Երուանդ Թօլայեանի (Կավռօշ, 1883-1940?) յուշագրութիւնը, գրուած 1936-1937 թթ.: 597 էջ ընդգրկող այս հատորը կազմուած է առաջաբանից (հեղինակՙ Արծուի Բախչինեան), 148 ընդարձակ գլուխներից, ծանօթագրութիւններից եւ յատուկ անունների ցանկից: Շարադրանքը պատկերազարդուած է լուսանկարներով:

Առաջին անգամ ամբողջութեամբ տպագրուող փաստալից այս յուշագրութիւնը հիմնականում ներկայացնում է 20-րդ դարի առաջին քառորդի Պոլսի հայկական եւ թուրքական պատմամշակութային կեանքըՙ առանցք ունենալով մամուլի եւ թատրոնի ասպարէզները: Հեղինակը բազմաթիւ արժէքաւոր փաստական տուեալներ է հաղորդում ժամանակի արուեստագէտների, որոնց թւումՙ Մարտիրոս Մնակեանի, Արշակ եւ Սերովբէ Պէնկլեանների, Սիրանոյշի, Կոմիտասի, Վահրամ Փափազեանի, Ռեշատ Ռըտվանի եւ շատ ուրիշների մասին:

Երուանդ Թօլայեանը, սկսած 20-րդ դարի սկզբից, եղել է պոլսահայ մամուլի եռանդուն աշխատակից, մասնակցել է հայերէն եւ թուրքերէն թատերական ներկայացումների, սակայն ամենից առաջ իր կարեւոր հետքն է թողել որպէս «Կավռօշ» երգիծաթերթի հրատարակիչ նախ Կ.Պոլսում, ապաՙ Փարիզում: 1915-ին աքսորուել է պոլսահայ միւս մտաւորականների հետ, սակայն ողջ է մնացել եւ վերադարձել է Պոլիս: 1936-ին ներգաղթել է Խորհրդային Հայաստանՙ լինելով Կոմիտաս վարդապետի աճիւնը հայրենիք ուղեկցողների խմբում: Հայոց Մեծ եղեռնը վերապրած խմբագիր-դերասանը 1937-ին կամ աւելի ուշ Խորհրդային Միությունում դարձել է ստալինեան անհատի պաշտամունքի զոհ: ԽՄԲ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 15-03-2019

AZG Daily #10, 15-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ