RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 15-03-2019



Տեղադրվել է` 2019-03-15 00:15:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 1256, Տպվել է` 48, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲՈՒՆԴԵՍԹԱԳԸ ՊԱՏԺԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԼՈԲԲԻԻՍՏ ՇԹՐԵՆՑԻՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Բունդեսթագը Գերմանիա- Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամական խմբի անդամ, Ադրբեջանի լոբբիիստ Կարին Շթրենցին նկատողության հետ դրամական տույժի ենթարկեց, երեկվա լրահոսում ծանուցեց գերմանական առցանց «Շպիգելը»: Սրանով ԳԴՀ օրենսդիրը զգուշացնող ազդանշան է հղում մյուս քաղաքական գործիչներին, որ կփորձեն խախտել օրենսդիրի վարքականոնները: Բունդեսթագի նախագահության որոշման համաձայն, Քրիստոնյա դեմոկրատական կուսակցության անդամ Շթրենցից գանձվելու է երկու ամսվա աշխատավարձըՙ 20 000 եվրո: Մեր թերթում բազմիցս գրել ենք, որ Շթրենցը գերմանական օրենսդիր մարմնում իր նախկին գործընկերՙ ՔՍՄ անդամ Էդուարդ Լինթների հետ 2014- ին եւ 2015-ին լոբբիստական իր աշխատանքը խրախուսող գումար է ստացել Բաքվից, որը փոխանցվել է նրան պատկանող ֆիրմայի հաշվեհամարին: Նա 2015-ին գերմանացի միակ պատգամավորն է եղել ԵԽ - ում, որ դեմ է քվեարկել ադրբեջանցի քաղբանտարկյալներին ազատելու հորդորին: Հիշեցնենք , որ ԵԽԽՎ- ն ի թիվս այլ քաղաքական գործիչների, Շթրենցին ցկյանս զրկել է ստրասբուրգյան ամբիոնից: Բունդեսթագի խստագույն դրամական տույժը մինչեւ 6 ամսվա աշխատարձի գանձումն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 15-03-2019

AZG Daily #16, 26-04-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ