RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 08-03-2019



Տեղադրվել է` 2019-03-08 00:25:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 646, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԶԵՅԹՈՒՆԻ ԱՎԵՏԱՐԱՆԻ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ «ՊԱԿԱՍՈՂ ԷՋԵՐՈՒՄ»

Հ.Ծ.

Դոկտ. Հեղնար Զեյթլյան-Ուաթենպոն արվեստի պատմության դասախոս է Դեյվիսի Կալիֆոռնիա համալսարանում: «Օսմանյան մի քաղաքի պատկերը: Ճարտարապետությունը Հալեպում» (The Image of an Ottoman City: Architecture in Aleppo) խորագրով 2004-ին հեղինակած նրա գիրքը մրցանակի է արժանացել: Նրա ուսումնասիրությունները հաճախակի տպագրվում են «Huffington Post» եւ «Los Angeles Times» պարբերականներում:

Վերջերս Ստենֆորդ համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել նրա նոր հատորը «Պակասող էջերը: Միջնադարյան մի ձեռագրի արդի կյանքը: Ցեղասպանությունից արդարություն» (The Missing Pages: The Modern Life of a Medieval Manuscript, from Genocide to Justice) խորագրով, որը նվիրված է «Զեյթունի Ավետարանին», գրված 1256 թվին մեր մեծագույն մանրանկարիչ, ծաղկող եւ գրիչ Թորոս Ռոսլինի ձեռամբ: Այն համարվում է ինչպես արվեստի, եւ ընդհանրապես մշակույթի անզուգական ժառանգություն, այնպես էլ սրբազան մասունքՙ սփռված համայնքների իր պատմությամբ: Դոկտ. Ուաթենպոն մանրակրկիտ ուսումնասիրությամբ հետեւում է ձեռագրի գծած ուղուն եւ յոթ դարերի միջով անցնելով հասնում մինչեւ 1915, Հալեպի որբանոցները, Էլիս Այլենդ, Խորհրդային Հայաստան եւ Լոս Անջելես: Նա ներկայացնում է արտակարգ արվեստի հարուստ ներկապնակը եւ դրա հետ առնչվող մարդկանց վերապրելու կամքը, հակառակ բազում կորուստների եւ դժվարությունների:

Նկար 1. Հեղնար Զեյթլյան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 08-03-2019

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ