RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 08-03-2019



Տեղադրվել է` 2019-03-08 00:25:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1385, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌՈՒԲԵՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԻՆՔՆԱՀՐԿԻԶՈՒՄԸ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը միշտ հայտնի է եղել իր ոչ ստանդրատ, կոշտ, կծու, հաճախ վիրավորական խոսելաճով: Նույնիսկ նրա երգերում կարել է հանդիպել մի «հին ընկերոջ», որ «հետույքն է հաստացրել»: Մարդիկ տարիների ընթացքում սովորել են նրան, սիրում են, երգում նրա երգերը եւ նայում նրան որպես խենթ, տաղանդավոր երգիչ-բանաստեղծի: Որովհետեւ անժխտելի է, որ նա մեծ համարձակության տեր մարդ է, հենց նա էր, որ 2008թ. մարտի 1-ից հետո համարձակություն գտավ, հրապարակավ, գրավոր ու բանավոր, Ռոբերտ Քոչարյանին մեղադրելու: Այդ ամենը Ռուբենին մի տեսակ հասարակական արտոնություն էին տվել, բայց նույնիսկ չափազանցությունը պետք է չափազանց չլինի, փաստՙ որը նա անտեսեց ու գաղափարական ինքնասպանություն գործեց:

Եթերում խոսելով Արցախի հայերի մասին, Հախվերդյանը Ստալինի դեմքի արտահայտությամբ պնդեց, որ նրանք «թուրքական հոգեբանություն» ունեն եւ որ եւս հիսուն տարի հարկավոր է նրանցՙ դրանից ձերբազատվելու համար: Այնուհետեւ Հիտլերի խստությամբ «հրամայեց», որ նրանք «մաքրվեն» Երեւանից:

Ճիշտ է, մեկ-երկու օր անց նա կիսամեղայական ուղերձով հանդես եկավ, բայց Զատիկից հետո կարմիր ձուն ոչ մի խորհուրդ չունի: Ավելինՙ սա Հախվերդյանի միակ նմանաբովանդակ բարբաջանքը չէ, տարիներ առաջ էլ նա Արցախն անվանել էր «ադրբեջանական գավառ»:

Ցավալի է, որ նրա նման մտածող մարդն այս վիճակում է հայտնվել, դրա պատճառները, թերեւս, պետք է փնտրել նաեւ այն հանգամանքի մեջ, որ ալկոհոլը նրա ուղեղում հսկայական տարածքներ է վարձակալել ու «լվացարաններ» հիմնել: Սա մեղմացնում, բայց չի արդարացնում նրա ինքնադավաճանական հայտարարությունը:

Հուսով եմՙ այսուհետ Հախվերդյանը չի համարձակվի գնալ «Եռաբլուր» կամ անցնել այնտեղով, չի համարձակվի նայել Արցախում զոհված որեւէ զինվորի ծնողի աչքերի մեջ, չի համարձակվի նայել... նոր մեծացող ու դեռ ոչինչ չհասկացող մանկան աչքերի մեջ, որն վաղն Արցախի պաշտպանն է դառնալու, իր հայրիկի նման: Եւ առհասարակ, նա, եթե մի փոքր ամոթ ունի, հայության աչքերին նայելիս պիտի ամոթից գետինը մտնի, խորը, խորը, խորը՜...

Կամ էլՙ կարող է երկաթե կոշիկներ հագնել ու ոտքով Երուսաղեմ գնալ, յոթ տարի անդաստանական կյանք վարել, որպեսզի ներվի, պայմանով, որ տխրահռչակ Համլետ Ղուշչյանին էլ հետը տանի, ով, ապիկարաբար, երկրորդեց Ռուբենի բարբաջանքը: Ավելի ճիշտՙ հրահրեց, առաջնորդեց նրան, կազմակերպեց նրա ինքնասպանությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 08-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ