RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 08-03-2019



Տեղադրվել է` 2019-03-08 00:25:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1256, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՔԱՅԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հ. ԱՖՅԱՆ

Անցյալ ամիս Հայաստանում տեղի է ունեցել մի շատ ուշագրավ բան: Վարչապետի աշխատակազմի արարողակարգի պետը դիմել է Գիտությունների ազգային ակադեմիա եւ Նիկոլ Փաշինյանի անունից խնդրել տրամադրել Արշակունիների դինաստիայի, կոնկրետՙ Պապ թագավորի մասին գրքեր: Երկու շաբաթ առաջ Գիտությունների ազգային ակադեմիան, ինչպես հաստատել է Ռադիկ Մարտիրոսյանը, վարչապետի աշխատակազմ է փոխանցել մի քանի գիրք: Մասնավորապեսՙ Հակոբ Մանանդյանիՙ «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության» գործը, Հայոց պատմություն ակադեմիական բազմահատորյակի էլեկտրոնային տարբերակը, որը հատկապես ընդգրկում է միջնադարը եւ Աշոտ Մելքոնյանի «Հայոց պատմության ակնարկները»: Ի դեպ, Աշոտ Մելքոնյանը մի առիթով ասել է, որ իր գրքի նպատակն էՙ ձեւավորել համահայկական մտածողություն:

Անկեղծ ասածՙ ես այս իրադարձությունը համարում եմ հրաշալի: Նախ սա նշանակում է, որ մենքՙՙ մասնավորապես պատմություն կարդացող վարչապետ ունենք, մյուս կողմից խոսում էՙ պետություն-գիտությունների ակադեմիա համագործակցության մասին, որն այսօր արտահայտվում է գրքերի տրամադրմամբ, բայց դա չէ՞ որ խոստումնալից սկիզբ է: Մի քիչ վտանգավոր է թվումՙ համահայկական մտածողության ձեւավորումը, քանի որ ինձ հրապուրիչ չի թվում մի երկրում ապրելը, որտեղ բոլորը կոնկրետ հարցերի շուրջ միասնական մտածողություն ունեն: Ամեն դեպքում համակորեական, համաարաբական, համաթուրքական մտածողությունները վտանգավոր են, եւ, գիտե՞ք, առաջին հերթին կորեացիների, արաբների ու թուրքերի համար: Հուսանքՙ մեր վարչապետը կկարդա այդ գրքերը եւ կփակի երկիրը բռնապետություն դարձնող բոլոր ճանապարհները, մանավանդ, որ Փաշինյանը ճանապարհ փակելու զգալի փորձ ունի:

Այս պատմության մեջ այլ կարեւոր մարդ կաՙ Պապ թագավորը: Նկատե՞լ եք, որ վերջերս Հայաստանի վարչապետը շատ է մեջբերում հայոց արքայի խոսքերը: Ինչո՞վ եւ ինչո՞ւ է Պապը հետաքրքրել Փաշինյանին, բացի իհարկե նրանից, որ Պապը արքա էր, Փաշինյանըՙ դեռ ոչ: Պապն ասում էրՙ պետք է հարկ վճարել, իսկ մեր երկրի տղամարդկանց ու կանանց բոլորին տարել են լցրել վանքերն ու կուսանոցները, բա մեր երկրի տնտեսության համար ո՞վ աշխատի, մեր զինվորն ո՞վ լինի: Չէ, ես չեմ ուզում զուգահեռներ տանել Պապ թագավորի ժամանակների եւ մեր օրերի միջեւ, ինչն, ի դեպ, Փաշինյանը անում է, ես պարզապես ասացի, որ երկու շաբաթ առաջ վարչապետի աշխատակազմը Գիտությունների ազգային ակադեմիայից գրքեր է ստացելՙ Պապ թագավորի մասին, իր իսկ խնդրանքով:

Ի դեպ, Ամերիկայի նախկին նախագահներից Ջորջ Բուշ կրստերը խոստովանել է, որ ինքը միայն մեկ գիրք է մինչեւ վերջ կարդացելՙ Աստվածաշունչը: Հատկանշական է, որ Բուշն այս խոստովանությունն արել էՙ Մերձավոր Արեւելք զորք մտցնելուց հետո:

Ուշագրավ է նաեւ, որ Պուտինի ամենասիրած գրողը Օմար Խայամն է: Ընդ որում Ռուսաստանի նախագահն ամենաշատը սիրում է պարսիկՙ տվյալ դեպքում պոետի քառատողերը, օրինակ սաՙ «Նրանք, որ գիտուն ու կրթված դարձան, Լուսավորյալի անուն ըստացան, Ճամփա չգտան այս մութ գիշերին, Խոսք-զրույց արին ու քնով անցան»...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 08-03-2019

AZG Daily #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ