RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-06 20:24:55Երևանի Արին Բերդ փողոցի 3.500 քմ տարածքում շինարարական նյութերն այրվում են
2020-08-06 18:00:37Բեյրութում սկսեց գործել ՌԴ ԱԻՆ-ի հիվանդանոցը
2020-08-06 14:45:08Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի ծեծկռտուքը (տեսանյութ)
2020-08-06 14:24:21Azgonline.am-ի զրուցակիցն է “Պայքար” օրաթերթի խմբագրական կազմի անդամ Պայծիկ Գալայջյանը Բեյրութից
2020-08-06 14:17:45Չեխ փրկարարները մեկնեցին Բեյրութ՝ տանելով նաեւ մարդասիրական օգնություն եւ 10 միլիոն կրոն
#007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 08-03-2019



Տեղադրվել է` 2019-03-08 00:25:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1557, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ԴԵՄ` ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՐԹԱԿԻՑ

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ

Վարչապետի բրյուսելյան այցից հետո, մարտի 6-ին, Եվրոխորհրդարանում Թուֆենկյան հիմնադրամի եւ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ անցկացվեց «Հայատյացության պատմական եւ արդի դրսեւորումները» խորագրով համաժողով:

Ընդարձակ դահլիճը լեցուն էր ոչ միայն մեր հայրենակիցներով, այլ ներկա էին նաեւ եվրոպատգամավորներ, տարբեր ազգերի քաղաքական, հասարակական գործիչներ, լրագրողներ: Համաժողովին մասնակցելուն անմասն չէին մնացել նաեւ թուրք եւ ադրբեջանցի երիտասարդներ:

Եվրոմիություն-Հայաստան բարեկամական խմբիՙ Արցախի բարեկամ պատգամավոր Էլենի Թեոխարոիսը ողջունելով հյուրերին, խոսեց հայահալածության,մարդու իրավունքների պաշտպանության կարեւորության մասին:Նա ուրախությամբ փաստեց, որ դեռեւս անցյալ տարվանից ունի նաեւ Արցախի քաղաքացիություն, որի համար շատ հպարտ է:

Համաժողովի բանախոս, ՀՅԴ Եվրոպայի հանձնախմբի պատասխանատու Գասպար Կարապետյանը պատմական ակնարկով մանրամասնեց դեռեւս 1915 -ից եւ ավելի վաղ իրագործվող հայահալած գործողությունների մասին, ընդգծելով, որ այն մինչ օրս շարունակվում է Ալիեւի կողմից, մասնավորապես հիշեցնելով ադրբեջանցի ազգայնամոլ Ռամիլ Սաֆարովի կողմից Գուրգեն Մարգարյանի դաժանաբար սպանության փաստը: Նա հույս հայտնեց, որ Ալիեւը մի օր կհասկանա եւ կընդունի այլընտրանքային տարբերակ:

Բելգիահայ գործարար Անդրե Գումուշյանը խոսելով 2016-ի Ադրբեջանի կողմից հրահրված ապրիլյան պատերազմից, համոզմունք հայտնեց, որ խաղաղության հասնելու միակ ճանապարհը խաղաղ գործողություններն են, մշակութային լայն միջոցառումների կազմակերպումը:

Համաժողովին իր մասնակցությունն էր բերել նաեւ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը : Առանձնակի կարեւորելով, որ համաժողովը կազմակերպվել է հատկապես եվրոխորհրդարանում, բանախոսը շեշտեց, որ ատելությունը մեր ժամանակներում դարձել է մարդկությանը սպառանցող ամենամեծ մարտահրավերներից մեկը, որն իր դրսեւորումներով քայքայում է համագործակցության մթնոլորտըՙ երկրագնդի տարբեր վայրերում: Արցախում, Հայաստանում, սփյուռքում ապրող հայությունը հաճախ է բախվում հայատյացության խնդրին, որը մշակված իրականացվում է Ադրբեջանի կողմից: Հիշեցնելով Ադրբեջանի կողմից իրականացված Բաքվի, Կիրովաբադի, Սումգաիթի հայկական կոտորածների մասին, նա նշեց, որ այսօր էլ ադրբեջանական մանկապարտեզներում, դպրոցներում եւ ուսումնական այլ հաստատություններում սերմանում են հայատյացություն, ատելություն քարոզում մամուլով, Ադրբեջանը փորձում է նենգափոխել իրականությունը:

Պրն Ղուլյանի համոզմամբ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության լուծման հիմքում պարզ բանաձեւ կա, այն է քանի դեռ հակառակորդիդ մեջ չես տեսնում ընդիմախոսիդ, իսկ հեռանկարում նաեւ գործընկերոջ, ապա շատ դժվար է, նույնիսկ անհնար կառուցել վստահության այնպիսի կամուրջ, որը կարող է վերականգնել հարեւանությամբ ապրող ժողովուրդների միջեւ բարիդրացիական հարաբերւթյուններ:

Համաժողովին բանախոսեց նաեւ թուրք պատմաբան, մարդու իրավունքների պաշտպան, հայոց ցեղասպանությոն մասին բարձրաձայնելու համար թուրքական կառավարությունից հալածված Ռագիպ Զարաքօլուն , լեհ հայագետ Յակոբ Օսեսկին , ռուս-իսրայելացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը , որն Արցախ այցելելու համար ձերբակալվել էր Ադրբեջանի կողմից, Արցախի մարդու իրավունքների նախկին եւ ներկայիս պաշտպան Ռուբեն Մելիքյանն ու Արտակ Բեգլարյանը :

Բանախոսներից յուրաքանչյուրը ներկայացրեց թվեր, փաստեր, հիմնավոր ապացույցներ, տեսագրություններ, պատմական տարբեր ժամանակներից մինչ այսօր հայահալածության վերաբերյալ:

Վերջում հարցուպատասանի ժամանակ դահլիճում ներկա թուրք եւ ադրբեջանցի երիտասարդներն իրենց հարցերով փորձեցին հակադարձել, ասելով որ իրենք հայերի պատճառով են փախստական դարձել, որ հայերի պատճառով մեկ միլիոն ադրբեջանցի է տեղահանվել, նաեւ նշեցին, թե ունեն հայ ընկերներ եւ երբեւէ խնդիրներ չեն ունեցել: Ըստ նրանց հայերն են հիմնական ատելություն սերմանում, թուրքահալած քարոզչություն վարում:

Ի պատասխան, Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հիշեցրեց, որ հայերը խոսում են միայն փաստերով, ապացույցներով եւ առաջարկեց մեղադրելուց առաջ իրենք էլ փաստերի լեզվով խոսեն:

Այդ պահին Պոնտոսի հույն մասնակիցը դահլիճից բարձրաձայնելով հայտարարեց, որ թուրքական ատելության զոհ են եղել ոչ միայն հայերը, այլեւ հույները եւ էլի շատ ազգեր, որոնք հալածվել, կոտորվել եւ հարկադրաբար տեղահանվել են

Վերջում ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն, երիտասարդության հարցերի պատասխանատու Հեղինե Էվինյանը ողջունեց ադրբեջանցիներին կոնֆերանսին մասնակցելու համար եւ առաջարկեց պարբերաբար փոխադարձ երկխոսության մասնակցել, սակայն նրանք արհամարական լքեցին դահլիճը: Սա եւս ապացույցն է այն բանի, որ նույնիսկ միջազգային հարթակներում ադրբեջանցիներին բնորոշ է ագրեսիվությունն ու ատելությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 08-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ