RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 08-03-2019



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2019-03-08 00:25:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1165, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲՐՅՈՒՍԵԼԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՍՆՈՒՑՈՂ ԶԱՐԿԵՐԱԿ

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել

Անցնող շաբաթՙ մարտի 4-ին, Եվրոպայի մայրաքաղաք Բրյուսելում երկօրյա այցով Եվրոխորհրդարանում հյուրընկալվեց հայաստանյան պատվիրակությունըՙ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Այցն իր բնույթով զուտ աշխատանքային էր, բայցեւայնպես, այցին ընդառաջ, հայաստանյան լրատվամիջոցները լուռ էին, եւ տեղեկատվության սակավությունըՙ զգալի: Վարչապետի այցի մասին Բրյուսելում տեղեկացանք միայն նույն օրը եւ նրան հանդիպելու հնարավորությունըՙ անկարելի:

Հիշեցնենք, որ բելգիահայերը անցյալ տարի Նիկոլ Փաշինյանին սատարելու ջերմով տարվածՙ դիմել էին ընդհուպ ծայրահեղ քայլերի եւ հանուն Նիկոլի նրանք մահակներով նույնիսկ ծեծի ենթարկվեցին տեղի ոստիկանության կողմից եւ հայտնվեցին ոստիկանական բաժանմունքներում:

Եվ երբ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի առաջին անգամ ժամանեց Բրյուսել, բելգիահայերրը ուրախության ցնցում էին ապրումՙ նրան տեսնելու ցանկությունից: Այս մասին մանրամասն անդրադարձել ենք «Ազգ»ի նախորդ տարվա հուլիսի 20-ի համարում:

Այդ օրը, հանդիպումը, սակայն, տեղի ունեցավ Բրյուսելի հայկական եկեղեցում եւ այնքան կարճ ու սահմանափակ րոպեներ տեւեց, իսկ բելգիահայերից շատերը հեռավոր քաղաքներից , նաեւ հարեւան պետություններից Բրյուսել էին եկել միայն վարչապետին տեսնելու ակնկալիքով: Մեր հայրենակիցները հավատում էին, թե Նիկոլ Փաշինյանն իր հաջորդ այցին չի անտեսի ժողովրդի այդքան մեծ սերն ու հարգանքը եւ անպայման մի քիչ ավելի ժամանակ կտրամադրի եւ հավուր պատշաճի կհյուրընկալվի Բրյուսելի «Հայ տանը»:

Այս անգամ, սակայն, օրակարգում հայ համայնքի հետ հանդիպում նախատեսված չէր, փոխարենը վարչապետը նախընտրել էր բելգիահայ գործարարների միջավայրը:

Ասենք,որ Բելգիայից Հայաստան ներդրումներ պարբերաբար արվել են դեռեւս Լեւոն Տեր- Պետրոսյանի ժամանակներց եւ տարեց տարի այն առավել ընդգրկուն, տարատեսակ ծրագրերով է համալրվում: Մինչեւ օրս Բելգիան ներդրումային շատ ծրագրեր է իրականացնում Հայաստանում, ինչն անխոս պայմանավորված չէ Նիկոլ Փաշինյանի գործոնով: Սփյուռքը Հայաստանին մշտապես աջակցող նվիրյալն է եղել բոլոր ժամանակներում:

Եվրոխորհրդարանում Նիկոլ Փաշինյանը փայլուն ելույթ ունեցավ, բայց ճիշտ դպրոցական աշակերտի հոգեբանությամբ: Եվրոատյաններին խոստանալով դասերը լավ սովորել, եթե ԵՄ-ից լավ գումարներ տրամադրվեն Հայաստանին:

Խոսելով ԼՂ հիմնախնդրից, նա դարձյալ հստակորեն հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը պետք է բանակցությունների լիիրավ կողմ հանդիսանա:

Վարչապետի զեկույցը հետաքրքրական էր եւ ինքնին հարցերի շատ պատասխաններ էր ակնկալում, սակայն նրան ուղեկցող հայաստանյան ԶԼՄ-ները պարզապես արձանագրեցին վարչապետի ելույթը, մինչդեռ այդքան կարեւոր հարթակից հնչած շատ մտքեր ու տարատեսակ հանդիպումներ առավել մանրամասնելու, լուսաբանելու էին արժանի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 08-03-2019

AZG Daily #2, 17-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ