RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 08-03-2019



Տեղադրվել է` 2019-03-08 00:25:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1294, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼ ԹՄՄԻՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԸ

Շուրջ երկու տարի տեւած նախադատական լսումներից հետո Լոս Անջելեսի Գերագույն դատարանը 2019 թ. մարտի 1-ին վճռել է մերժել Թեքեյան մշակութային միության Մ. Նահանգների ու Կանադայի Կենտրոնական վարչության դեմ մի խումբ մարդկանց հայցադիմումը, որի նպատակն էր վարչությանը մեղադրել ԹՄՄ Արշակ Տիգրանյան վարժարանի փակման, կալվածքը վաճառելու ընթացքում ապօրինություններ թույլ տալու ամբաստանությամբ: Դատարանը, դատավոր Դալիլա Քորրալ Լայնզի նախագահությամբ վճռել է անհիմն համարել ներկայացված բողոքը եւ փոխարենը ընդունել ԹՄՄ Կենտրոնական վարչության դիմումըՙ մերժելու Պետրոս եւ Կարինե Տաղլյանների եւ մյուսների հայցադիմումը:

Ավելացնենք, որ վերոհիշյալ անձինք բնավ անշահախնդիր չեն եղել եւ իրենց բողոքի մեջ առաջ էին քաշել նաեւ նյութականՙ մի քանի միլիոն դոլարի «հատուցում» ստանալու պահանջը:

Դատարանի որոշման առիթով «Ազգ»ը զրուցեց ԹՄՄ Կենտր. վարչության ատենապետ, հայտնի մտավորական Երվանդ Ազատյանի հետ, որ ասաց. «Այժմ, երբ մեր միությունը ձերբազատվել է դատական երկարատեւ քաշքշուկներից, որեւէ խոչընդոտ չի մնում առավել արդյունավետ զբաղվելու միության մշակութային եւ կրթական բազմաթիվ ծրագրերի իրականացմամբ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 08-03-2019

AZG Daily #8, 28-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ