RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
2021-01-07 20:42:39Ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
#006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 01-03-2019



Տեղադրվել է` 2019-02-28 23:33:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1005, Տպվել է` 84, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՕԴՅՈՒԲՈՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԹՌՉՆԱԴԻՏԱԿԱՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հ.Ծ., (Arm. Mirror-Spectator)

«Թռչնադիտողի (birder կամ bird-watcher) համար չկա ավելի ցնցող տպավորություն, քան տեսնել այդ տեսակի կենդանիներին ազատ ճախրելիս երկնքում: Իսկ առավել ցնցող կլինի տպավորությունը, եթե Հայաստանում կատարեք այդ դիտարկումը»: Նման հորդորով է սկսում իր հոդվածը Ռոքսաննա Էթմեքչյանը «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում, նշելով որ Մասաչուսեթսի Օդյուբոն ընկերությունը, որն արդեն ավելի քան 50 տարիներ թռչնադիտական շրջագայություններ է իրականացնում աշխարհի տարբեր երկրներում, այս տարի առաջին անգամ նման շրջագայություն է ծրագրել Հայաստանում: Այն նախատեսված է իրականացնել սեպտեմբերի 15-ից 29-ը եւ հնարավորություն է ընձեռում դիտարկելու Հայաստանում ամրագրված 350 տեսակի թռչուններից շատերին, ներառյալ Եվրոպայից եւ Ասիայից չվողներին:

Ծրագրին մասնակցողները կլինեն Սեւանում, Դիլիջանում, Սելիմի լեռնանցքում, Նորավանքի կիրճում, Գնդասարում, Մեղրիում, Շվանիձորում, Գորիսում, Տաթեւում, Ջերմուկում, Գառնիում, Գեղարդում եւ Արագածում: Մինչ շրջագայությունը թռչնադիտարկման նպատակ է հետապնդում, պատմական եւ մշակութային վայրերի այցելությունները եւս ընդգրկվելու են ծրագրում: Զբոսաշրջիկների խմբին ուղեկցելու է ինչպես տարածաշրջանային թռչունների կենցաղին լավատեղյակ մի հայ մասնագետ, այնպես էլ Օդյուբոնի ընկերությունից մի ներկայացուցիչ: Օրն սկսվելու է շատ վաղ, հնարավորինս շատ թռչուններ դիտարկելու համար, եւ նախատեսվելու է 1-2 մղոն քայլարշավ օրական:

Նախաձեռնողները հավատացած են, որ ծրագիրը նպաստելու է բարելավելու Հայաստանի տնտեսությունը, հատկապես քիչ զարգացած գյուղական վայրերում:

Արձանագրությունները արդեն սկսված են եւ հետաքրքրվողներին խորհուրդ է տրվում այցելել «https//www.massau-dubon.org/get-out-doors/travel-tours/upcoming-tours» կայքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 01-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ