RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 01-03-2019



ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2019-02-28 23:33:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 744, Տպվել է` 83, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԳԱՍԱՎՈՐ ԿՅԱՆՔ ՈՒ ԲԱՐԻ ԳՈՐԾԵՐ ԱՆՀԱՇՎԵԼԻ

ՍԵՐԺ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Անցյալ դարի 70-80-ական թվականներին Հայաստան աշխարհում առավելաբար երկու «Գարուն» հատուկ անուն էր ձայնձայնվում. մեկն իր ծննդյան օրհնյալ օրվանից մեր երիտասարդությանը գարնանային թարմ շունչ բերած «Գարուն» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագիրն էր, մյուսը` համանուն Կարի արտադրական միավորումը: Վերջինիս արտադրած նորաոճ, բարձրաճաշակ հագուստը փնտրվում էր նա- Հայաստանից դուրս, արտերկրներում: Գիտեինք, որ բարի համբավ վաստակած «Գարուն» կարի արտադրական միավորման գործիմաց տնօրենը մեր ժողովրդի արժանավոր դստրերից Գոհար Ենոքյանն է: Լիարյուն, արժանապատիվ ու ավանդապահ հայուհի, հետաքրքրական մարդ-անհատականություն, որը դեռ-ս 7-14 տարեկանում տեսել, սեփական մաշկի վրա զգացել է ընտանիքով բռնադատվածի սիբիրյան դժոխքի ամբողջ դառնությունը, իսկ հետագայում վայելել աշխատանքային փառավոր հաղթանակների բերկրանքը:

Նպատակասլաց ու ձեռներեց, իր գործի գլուխ կանգնած նվիրյալը, որն, իրավամբ, Հայաստանի թեթ- արդյունաբերության տաղանդավոր կազմակերպիչներից էր, նվաճումների բարձագնա իր ուղին հենց ինքն է հարթել: «Գարուն»-ը հանրապետության այն սակավաթիվ ձեռնարկություններից էր, որը սեփականատիրոջ անդուլ ջանքերի շնորհիվ անդադրում աշխատեց -՛ մութ ու խավար տարիներին, -՛ դրանից շատ հետո:

...Գոհար Ենոքյանի համար պայքարի - ինքնադրս-որման մի նոր ճակատ եղավ 1988-ին սկսված Ղարաբաղյան ազատագրական շարժումը` իր հերոսականությամբ ու դրամատիզմով: Համաժողովրդական ցասման ներքին այրումով բռնկուն` ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր Գոհար Ենոքյանը, Խորհրդային ամենաբարձր ատյանում, հիրավի, դարձել էր արցախյան հիմնախնդրի արդարացի լուծման անվեհեր պաշտպանը, իրեն ծնած ժողովրդի ոգու թարգմանն ու խոսափողը:

Շատերի հիշողության մեջ տակավին վառ են կրեմլյան նիստերի դահլիճից հեռարձակվող ռեպորտաժները, որոնցում խիզախ հայուհին բարձր ամբիոնից գերազանց ռուսերենով ուղղակի մարտնչում էր` դիմակայելով վատահամբավ գորբաչովյան կլանի` Արցախի վրա տեղացած բազմատեսակ ամբաստանություններին ու հերյուրանքներին: Նրա պայքարը սկզբունքային էր` հանուն արդարության - ճշմարտության: Իսկ սումգայիթյան ոճրագործության առնչությամբ նրա խարազանող, բոցաշունչ ելույթի ժամանակ դիտմամբ անջատեցին խոսափողերը... Սակայն դա չխանգարեց աննկուն ու անաչառ Գոհար Ենոքյանին, որպեսզի ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահի ու նրա համախոհների հենց երեսին բարձրաձայն ասի. «Ձեր ձեռքերը անմեղ հայերի արյան մեջ են թաթախված... Դուք պատասխանատու եք Աստծո - պատմության առջ-...»:

...Պայքար, արգասավոր կյանք - բարի գործեր անհաշիվ: Ցավալի է, որ ծննդյան 77-րդ տարեդարձի օրվանից Գոհար Ենոքյանի մասին արդեն խոսում ենք... անցյալ ժամանակով... Կասկած չունեմ, որ նա այժմ հավերժի ճամփորդ է, սակայն մի բան աներկբա է, իր ժողովրդի բարօրության համար իմաստավորված մի ամբողջ կյանք ներդրած գործչի - պարկեշտ հայուհու հիշատակը միշտ վառ է մնալու նրա բազմաբյուր ճանաչողների երախտագետ սրտերում...

Իրավ, Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի :

Բազմաց անունից բարեկամդ`

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 01-03-2019

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ