RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 01-03-2019



Տեղադրվել է` 2019-02-28 23:33:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1121, Տպվել է` 90, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՈՒԻԶ ՄԱՆՈՒԿՅԱՆ-ՍԻՄՈՆԸ ՄՇՏԱՊԵՍ ԵՂԵԼ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ, ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՔԻՆ

Ազգային մեծ բարերար ԼՈՒԻԶ ՄԱՆՈՒԿՅԱՆ-ՍԻՄՈՆԻ ընտանիքի սիրելի՛ անդամեր, հարազատներ, ընկերներ,

Խորը վշտով ստացա ազգային մեծ բարերար, նվիրյալ գործիչ եւ բոլորիս համար օրինակելի հայ Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան բոթը:

Ապրելով հայրենիքից հեռու, լինելով ազգանվեր ծնողներիՙ Հայաստանի Ազգային հերոս Ալեք Մանուկյանի եւ տիկին Մարի Մանուկյանի զավակը, Լուիզ Մանուկյանը մշտապես եղել է հայրենիքի, Հայ եկեղեցու ու ժողովրդի կողքին, աջակցել ու սատարել Հայաստանին, եղել մեր դեսպանն աշխարհում: Անուրանալի է նրա գործունեությունը հայկական մեծ տանՙ ՀԲԸՄ-ի ներսում:

Այսօր արդեն Լուիզ Մանուկյան-Սիմոնը մեր կողքին չէ, սակայն մեզ հետ է նրա փառահեղ ճանապարհը, որն անցնելիս նա դարձավ հայրենիքին պատուհասած աղետալի երկրաշարժից տուժածներին համահայկական օգնության գործի գլխավոր նախաձեռնողներից ու կազմակերպիչներից մեկը, կանգնեց նորանկախ Հայաստանի, Արցախի կողքին, իր անգնահատելի նպաստը բերեց Մայր աթոռ Սբ. Էջմիածնի հզորացմանը: Նա կրթեց սերունդներ Հայաստանում ու Հայաստանից դուրս, եւ այսօր Լուիզ Մանուկյան-Սիմոնի շնորհիվ մենք Երեւանում ունենք Ամերիկյան համալսարանը, որը եզակի է տարածաշրջանում:

Պատահական չէր, որ ազգային նվիրյալ գործիչը նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ էր: Եվ այսօր առավել քան երբեք, մենք պիտի երախտիքի ու գնահատանքի անկեղծ խոսքեր հղենք տիկին Լուիզի լուսավոր հիշատակին եւ խոնարհվենք նրա տեսակի առջեւ:

Խորին ցավակցություններս եղբորըՙ Ռիչարդ Մանուկյանին, երեք զավակներին ու երկու թոռներին, ընտանիքի մտերիմներին:

ՀԱՐԳԱՆՔՈՎՙ
Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող
ԲԱԲԿԵՆ ՏԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 01-03-2019

AZG Daily #10, 15-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ