RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 01-03-2019



Տեղադրվել է` 2019-02-28 23:33:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1450, Տպվել է` 87, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՊՀ-ՈՒՄ ԿՐՔԵՐԸ ԲՈՐԲՈՔՎԱԾ ԵՆ

ԵՊՀ-ում կրքերը շարունակում են բորբոքված մնալ: ԻՆչպես գիտենք, ԿԳ բդեշխ Արայիկ Հարությունյանն իր ողջ այրուձիով հարձակվել է ԵՊՀ-ի վրա: Եւ սին են նրա մունետիկների բացատրությունները, թե բդեշխի խնդիրը միայն համալսարանի դպրապետ Արամ Սիմոնյանի դեմ է, քայլերն էլՙ հանուն դպրանոց ԵՊՀ-ի: Որովհետեւ վերջինիս մասին մտածող մարդը դժվար թե մերժեր պետհամալսարանի հարյուրամյակը նշելՙ պետական մակարդակով:

Փետրվարի 28-ին տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը, որի օրակարգում դրված էր Արամ Սիմոնյանին անվստահություն հայտնելու խնդիրը: Օրակարգը տապալվեց, որովհետեւ մեղադրող կողմի բերած փաստերը մերկապարանոց էին, ոչինչ չասող, «օդում կախված», «իրենց տեղեկությունների համաձայն»:

Վաղ առավոտից համալսարանի մոտ էին հավաքվել բազմաթիվ ուսանողներ ու քաղաքացիներ, ովքերՙ հարելովՙ «Ես համալսարանական եմ» նախաձեռնությանը, դեմ էին դուրս եկել Սորոսի խոհարարներին: Ռեկտորի պաշտպաններից շատերը նախապես նրա քննադատներն եղել, բայց հիմա, ինչպես ասում են նրանք, խնդիրը ոչ թե ռեկտորն է, այլՙ համալսարանը, որովհետեեւ Սորոսյան դինաստիայի անդամները, Արամ Սիմոնյանի անվան տակ, փորձում են իրենց ձեռքը վերցնել համալսարանի ամբողջ ղեկավարումն ու այն դարձնել «հերանց տուն»:

Պաշտպանների պաշտպանյալը ոչ թե ռեկտորն է, այլՙ համալսարանը. ռեկտորը ի վերջո գնալու է, համալսարանըՙ մնալու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 01-03-2019

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ