RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 22-02-2019



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2019-02-21 23:16:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 584, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՎՐՈՊԱՆ ԹԵ՛ ՄՈՍԿՎԱՅԻ, ԹԵ՛ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԹԻՐԱԽ

Ա. ՔԵՇԻՇՅԱՆ

Եվրոպացիները պետք է հասկանան, որ ներկայիս ամերիկյան վարչակազմը նույն չափով, որքան եւ Կրեմլը, հարձակումների թիրախ է դարձրել Եվրոմիությունը, նախազգուշացնում է բրիտանական The Guardian թերթը: Իսկ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի վերջերս Եվրոպա կատարած այցելությունը դարձավ այդ հարձակման դրվագներից մեկը միայն: Հարձակման ընթացքում Բրյուսելի հակառակորդները փորձում են օգտագործել ԵՄ արեւելյան եւ արեւմտյան հատվածների հակասությունները, որպեսզի ոչնչացնեն Եվրոմիությունը:

Այդ նպատակի առաջին դրսեւորումը կարելի է համարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 2017 թ. ելույթը Վարշավայում, որը տոգորված էր տեղական ազգայնականությամբ: Ապա 2018 թվականին ԱՄՆ վարչակազմը բացեիբաց պաշտպանություն հայտնեց «Brexit»-ին, դուրս եկավ միջին եւ փոքր հեռահարության հեռթիռների ոչնչացման պայմանագրից, հայտարարեց Սիրիայից ամերիկյան զորքը դուրս բերելու մտադրության մասին: ԱՄՆ-ի բոլոր վերոհիշյալ գործողությունները դիպչում են եվրոպացիների, այդ թվում բրիտանացիների շահերին:

Եվրոպան առայժմ միայն փորձում է դիմադրություն կազմակերպել, շարունակում է թերթը: Մասնավորապես, Մյունխենում օրերս կայացած խաղաղության միջազգային կոնֆերանսում ծափողջյուններով ընդունեցին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի (ում նախագահ Թրամփը դարձրել է իր թիվ մեկ թիրախը) ելույթը, որը նվիրված էր բազմաբեւեռ աշխարհին: Սակայն եվրոպացիները դեռ պետք է հասկանան, թե ում հետ գործ ունեն: Նախագահ Թրամփի գլխավոր խորհրդատուն ազգային անվտանգության գծով նրա խորհրդական Ջոն Բոլթոնն է, ով հայտնի է Եվրոմիության դեմ ուղղված իր գաղափարախոսությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 22-02-2019

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ