RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 22-02-2019



Տեղադրվել է` 2019-02-21 23:16:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 602, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ԿԻՊՐԱՀԱՅԵՐԻ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հ.Ծ.

Կիպրոսի ընդհանուր բնակչության ծագումնաբանությունը ուսումնասիրելու շրջանակներում հունվարի 6-ին Նիկոսիայում Սբ. Ծննդյան եկեղեցական արարողությունից հետո հայ հավատացյալներին խնդրել են ԴՆԹ-ի լաբորատոր անալիզներ հանձնել: Օրը ընտրվել է հատուկ, որպեսզի 18 տարեկանից բարձր հնարավորինս շատ մարդ մասնակցի ծրագրին, տեղեկացնում է կիպրական «Սայփրըս Մեյլ» պարբերականը: Ծրագիրը իրականացնում է Կիպրոսի նյարդաբանության եւ ծագումնաբանության ինստիտուտը, ծագումնաբանական դատա-իրավական լաբորատորիայի հետ համատեղ: Ծրագրի պատասխանատու պրոֆ. Մարիոս Կարիոլուի հավաստմամբ նման անալիզներ հանձնել են նաեւ կղզու հույն եւ թուրք բնակիչները: Հայերից հետո հերթը մարոնիտ եւ լատին ազգաբնակչությանը կհասնի:

Ըստ խորհրդարանի ներկայացուցիչների պալատի հայ պատգամավոր Վարդգես Մահտեսյանի, ներկայիս Կիպրոսում ապրում են մոտ 4 հազար հայեր, որոնց մեծամասնությունը Հայոց ցեղասպանությունը վերապրածների հետնորդներն են: Նրանք կղզի են հասել 1920-ական թվերին, չնայած մինչ այդ էլ (մեր թվարկության 560-80-ականներից) հայեր ապրել են կղզում եւ հիմնել Արմենոխորի եւ Այմինու գյուղաքաղաքները: 973-ին Խաչիկ Ա. Արշարունեցին ստեղծել է առաջնորդական թեմ, նպաստել կաթողիկոսական աթոռը Արգինայում հաստատելուն, բյուզանդական կայսրության արեւելյան շրջաններում հայ բնակչությունը հունադավանական ազդեցությունից զերծ պահելուն Անտիոքում եւ Տարսոնում: Պատմականորեն ենթարկվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը: 1200-1500 թվերին հայկական եկեղեցիներ են հիմնադրվել կղզում, Նիկոսիայում, Ֆամագուստայում, Կոռնոկիպոսում, Պլատանիում եւ այլուր: 1947-49 թվերին նույնպես Պաղեստինից եւ 1956-57 թվերին Եգիպտոսից հայեր են հաստատվել Կիպրոսում: Հակագաղութարարական շարժման (ԱԿԷԼ) տարիներին մոտ 900 հայեր արտագաղթել են Միացյալ Թագավորություն: 1962-64 թվերին դեպի Հայաստան են ներգաղթել մոտ 600 հայեր:

Կիպրահայ համայնքը բարգավաճել է 1878-1960 թվերին: Գործել են բարեգործական, մշակութային եւ մարզական կազմակերպություններ: Հայկական դպրոցներ հիմնվել են 19-րդ դարի երկրորդ կեսին եւ 20-րդի սկզբում: Ամենահայտնի կրթօջախը Մելգոնյան կրթական հաստատությունն է, որը փակվեց 2005-ին: Ամենահայտնի եկեղեցական համալիրը այժմ կղզու գրավյալ մասում գտնվող Սբ. Մակարն է կամ Մակարավանքըՙ կառուցված 560-ին:

1960-ին անկախություն ձեռք բերելուց հետո կղզու կառավարությունը մեծ հարգանքով ու հոգատարությամբ է վերաբերվում հայկական համայնքին, նպաստում նրա մշակութային եւ հոգեւոր ժառանգության պահպանմանը:

Խոսելով ծագումնաբանական անալիզների մասին, Մահտեսյանը նշել է, որ ժամանակին պապն իրեն ասել է, որ իրենք պարսկական անցյալ են ունեցել: «Հետաքրքրական կլինի պարզել համայնքի անդամների անցյալը», ասել է նա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 22-02-2019

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ