RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 22-02-2019



Տեղադրվել է` 2019-02-21 23:16:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1191, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՐԿԵԼԻ ԵԼՈՒՅԹԸ ՀՈՏՆԿԱՅՍ ԾԱՓԵՐՈՎ ԸՆԴՈՒՆՎԵՑ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Փետրվարի 16-ին Անգելա Մերկելի ելույթը Մյունխենի անվտանգության 55- րդ գագաթաժողովին անակնկալի բերեց շատերին, հոտնկայս ծափերի արժանացավ։ Մերկելի ելույթը նախորդում էր ԱՄՆ փոխնախագահ Փենսի ելույթին, կանցլերը հստակ ուղեգծում էր ԳԴՀ- ի, ԵՄ - ի տեսակետը, որ ամենից առաջ ուղղված էր ԱՄՆՙ օրեցօր աճ գրանցող անհանդուրժող տոնայնությանը։ Գերմանացի քաղաքական մեկնաբանները չվարանեցին Մերկելի ելույթը պատմական որակել։ Կանցլերը արտաքին քաղաքական դժվար հարցերի մասին բարձրաձայնեցՙ առանց անձնավորելու, բայց բոլորը հասկացան, թե խոսքն ում է հասցեագրված ( Թրամփին), խոսեցՙ առանց տրտնջալու, թեթեւությամբ, քանի որ ուժեղ հենարան ունիՙ գերմանացիների, այս դեպքումՙ եվրոպացիների բուռն հավանությունը։ Նրա բանավոր շարադրանքը, ինչպես միշտ, գրավոր ամուր հենք ուներՙ երբեմն նայում էր թղթին, չէր շեղվում։ Ելույթի անմիջականությունը, ինչպես հաճախ ենք նկատել, ժողովրդական բանահյուսությունն էր նաեւ ապահովումՙ առած-ասացվածքների կիրառումը նրա գրական խոսքին ուրիշ ուժ եւ արժեք է փոխանցում։ Տեղի սղության պատճառով հպանցիկ ուրվագծենք մի քանի շեշտադրում միայն։

Ինչ ասաց Մերկելը ։

Խոսեց Աֆղանստանի, Սիրիայի, Չինաստանի, Ուկրաինայի, ՆԱՏՕ- ի մասին։ Բայց գլխավոր ուղերձը ԱՄՆ ղեկավարությանն էր ուղղված։

Հետպատերազմական աշխարհակարգը, որ տասնամյակներ ի վեր առաջնորդել է տերություններին, այլեւս բարեփոխման կարիք ունիՙ բազմաբեւեռությունը թեեւ բարդ է, բայց առավել նախընտրելի է, քան միայնակ վազքը։

Ընդհանրությունների կողքին տարբերություններն առկա ենՙ դրանցից մեկը Իրանի հետ կնքված միջուկային պայմանագիրն է։ Թեեւ եվրոպացիներն ու Գերմանիան ԱՄՆ- ի հետ միասնական դիրքորոշում ունեն, այդուհանդերձ ԱՄՆ կոշտ, կտրուկ դիրքորոշումն այս հարցում չեն ընդունումՙ այդ պայմանագիրը թեեւ կատարյալ լինելուց հեռու է, բայց ազդու գործիք է, այլ հարցերի մասին խոսելու առիթ ստեղծող։

Անդրադառնալով գերմանական ավտոմեքենաներիՙ ամերիկյան հարկային, մաքսային պատժամիջոցներին, Մերկելը հիշատակեց ԱՄՆ այն հայտարարությունը, թե «եվրոպական ավտոմեքենաները ԱՄՆ ազգային անվտանգության համար սպառնալիք են»։ «Մենք հպարտ ենք, որ այդպիսի ավտոմեքենաներ ունենք», ասաց ԳԴՀ կանցլերըՙ արժանանալով ներկաների բուռն ծափերին։ Առաջին շարքում նստած ամերիկյան պատվիրակությունը ծափահարողների թվում չէր, բայց ուշադիր ունկնդիր էր։ «Այդ մեքենաները ԱՄՆ- ումՙ Հարավային Կարոլինայում են հավաքվում, այնտեղ է BMW- ի ամենամեծ ներկայացուցչությունը, ոչ թե Բավարիայում»։

Մերկելը պաշտպանեց Հյուսիսային հոսք- 2 գազատարի նախագիծը։ Ճիշտ եւ կարեւոր է, որ Եվրոպան հոգա իր կարիքները, ասաց Մերկելըՙ հիշեցնելով, թե ամերիկացիները գերմանցիներին մեղադրում են ռուսներից մեծածավալ գազ ներկրելու մեջ։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 22-02-2019

AZG Daily #24, 21-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ