RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 22-02-2019



Տեղադրվել է` 2019-02-21 23:16:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1214, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՔՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԵՎՐՈՊԱԲՆԱԿ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Շաբաթ օրըՙ փետրվարի 23- ին ժամը 12- ին Բրյուսելի Լուքսեմբուրգյան պալատի առջեւ ( համացանցային մեր որոնումները նմանանուն պալատ չկարողացան գտնել) նախատեսվում է եվրոպաբնակ ադրբեջանցիների հանրահավաք անցկացնելՙ ի հիշատակ, ինչպես լրատվության աղբյուր «Ազերթաջ»- ի գերմաներեն տարբերակն է նշում, «Խոջալուի ցեղասպանության» 27 ամյակին: Թեեւ ըստ լրատու աղբյուրի, «նախաձեռնության հեղինակը աշխարհի 20- ից ավելի երկրներում գործունեություն ծավալող ադրբեջանական սփյուռքի կազմակերպություններն են», նկատելի է սակայն, որ պետական գործակալությունն իր հարցերի պատասխանը քաղում է ոչ թե նախաձեռնության հեղինակներից, այլ Ադրբեջանի սփյուռքի հետ տարվող աշխատանքների պետական կոմիտեի տեղեկատվությունից, ըստ որի ցույցին մասնակցելու են «Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Լեհաստանից եւ եվրոպական այլ երկրներում բնակվող ադրբեջանցիներ եւ նրանց հետ բարեկամ այլ ազգերի ներկայացուցիչներ»: Հանրահավաքին բարձրաձայնվելու են հետեւյալ կարգախոսներըՙ «Մենք ուզում ենք Ղարաբաղ վերադառնալ», «Արդարություն Խոջալուի համար», «Ադրբեջանը խաղաղություն է ուզում», «Մի՛ սպանեք անմեղ նորածիններին», «Դադարեցրե՛ք օկուպացիան»: Անցորդներին բաժանելու են Հայաստանի զավթիչ քաղաքականության, ԼՂ խնդրի եւ Ադրբեջանի համար դրա ծանր հետեւանքների մասին գրականություն: Ըստ «Ազերթաջի», հանրահավաքի նպատակն է Եվրոխորհրդարանի եւ այլ միջազգային կազմակերպությունների ուշադրությունը սեւեռել խնդրի վրա:

Ուշագրավ է, որ վերոբերյալ լուրը «Ազերթաջը» հարկ չի համարել տեղադրել նաեւ իր ֆրանսերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն լրահոսում: Պարզ էՙ ծանր հրետանին գերմանաբնակ ադրբեջանցիներն ու թուրքերն են: Նրանց ցույցերին մի քանի անգամ ականատես ենք եղել եվրոպական տարբեր քաղաքներումՙ սակավամարդ հանրահավաքներՙ դրոշների գերառատությամբ, խզված ձայնալարերով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 22-02-2019

AZG Daily #24, 21-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ