RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 08-02-2019



Տեղադրվել է` 2019-02-08 11:17:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1185, Տպվել է` 222, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՈԼՈՔՈՍԹԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ ԴԵՐԲԻՈՒՄ

Հ.Ծ.

«Անգլիայի գլխավոր քաղաքներից Դերբին դարձավ 2019-ի առաջին քաղաքը, որ ճանաչեց եւ հիշատակեց Հայոց ցեղասպանությունը շնորհիվ ֆոտոլրագրող Ռասել Պոլադի անդուլ ջանքերի արդյունքում արձանագրված իշխանությունների միաձայն քվեարկության», տեղեկացնում է Լոնդոնից դոկտ. Հրաչ Գույումճյանը , հիշեցնելով, որ Էդինբուրգը 2005-06 թվերին դարձել էր Միացյալ թագավորության առաջին քաղաքը, որ ընդունել եւ ճանաչել էր Հայոց ցեղասպանությունըՙ հակառակ քաղաքական ճնշումների:

Դերբիում այս տարվա Հոլոքոսթի հիշատակման միջոցառումները տեւել են հինգ օրՙ սկսած հունվարի 28-ից եւ ներառել են կրոնական տարբեր արարողություններ Սուրբ Մարիամ մատուռում, որտեղ ընթերցումներ են կատարվել ինչպես Սուրբ գրքից, հրեական քադդիլից, այնպես էլ ղուրանից: Խոհական լուռ մթնոլորտում հայերեն եւ անգլերեն լեզուներով ընթերցվել է Պարույր Սեւակի «Մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում» բանաստեղծությունը:

Այնուհետեւ հիշատակման արարողությունը տեղի է ունեցել Գրին վանքի ծառուղում, որտեղ քարեր են տեղադրվել ի հիշատակ Հոլոքոսթի եւ ցեղասպանությունների զոհերին:

Միջոցառման բացումը տեղի է ունեցել քաղաքապետարանում: Ներկա են եղել հրեական, ուկրաինական, հայկական եւ բոսնիական համայնքների ներկայացուցիչները: Հայկական համայնքը ներկայացրել են Լոնդոնում հայկական դեսպանատան հյուպատոս Հայարփի Դրմեյանը եւ Միացյալ Թագավորությունում Հայկական համայնքային խորհրդի ներկայացուցիչներ Վիգեն Հալաճյանը եւ Վահան Գրիգորյանը, խորհրդի փոխնախագահ դոկտ. Հրաչ Գույումճյանի գլխավորությամբ: Հայաստանի հյուպատոսը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում իր հետեւողական ջանքերի համար: Համայնքային խորհրդի անդամները նույնպես իրենց շնորհակալություններն են արտահայտել եւ քաղաքապետին նվիրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրքեր:

Նկար 1. Աստիճանների մոտ: 1-ին շարքում ձախից երրորդըՙ Դերբիի քաղաքապետ Մայք Կարրը, կողքինՙ Հայարփի Դրմեյանը եւ դոկտ. Հրաչ Գույումճյանը, 2-րդ շարքումՙ ձախիցՙ պրոֆ. Ջոնաթան Փաուերսը, Դերբիի քաղխորհրդի առաջնորդ Քրիս Փոլտերը եւ Վիգեն Հալաճյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 08-02-2019

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ