RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 08-02-2019



Տեղադրվել է` 2019-02-08 11:17:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2080, Տպվել է` 230, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԾՈՒՌ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Համաձայն օրենքի, որը չկա, բոլորը պարտավոր են ոտքի կանգնել, երբ դատարանը գալիս է, բացի «Սասնա ծռերից», կոնկրետՙ Գեւորգ Սաֆարյանից: Պարոն Սաֆարյանի համար Հայաստանի բոլոր դատարաններում գործելու է հատուկ կարգ. կարող է նստել դատական նիստերի ժամանակ, կանգնել, ծխել, գոռալ, երգել, ասմունքել, մի խոսքովՙ պարոն Սաֆարյանը դատարանում կարող է զգալ իրեն ինչպես տանըՙ ազատ: Նախադեպը կա, մարդը «Սասնա ծռերին» համաներումով ազատելու գործով դատական նիստին տեղից վեր է թռչել ու «լակոտ» անվանել Հայաստանի Հանրապետության ոստիկանապետին: Եւ սա միայն այն պատճառով, որ ժամանակին «Ծռերի» պատանդը եղած Վալերի Օսիպյանը ցուցմունք է տվելՙ շեշտելով, որ ինքը ՊՊԾ գնդի օրերին ընկերներ է կորցրել եւ դեմ է «Ծռերի» համաներմանը: Դատարանը պարոն Սաֆարյանին նկատողություն է տվել, սակայն միայն նկատողություն: Ավելին, պարոն Սաֆարյանը, նույն դատական նիստի ընթացքում «ապուշ» է անվանել դատավորին, երբ դատավորը որոշել է նիստն անցկացնել միայն լրագրողների ներկայությամբՙ հաշվի առնելով լարված մթնոլորտը:

Դատավորին «ապուշ» անվանելու համար պարոն Սաֆարյանը որեւէ պատախանատվության չի ենթարկվել, իսկ դատավորը, հիշեցնեմ, որոշումներ, վճիռներ եւ դատավճիռներ է կայացնում Հայաստանի Հանրապետության անունից: Չգիտե՞ն այս մասին պարոն Սաֆարյանը եւ նրա բռնկումները ծափահարողները: Գիտեն ու թքա՞ծ ունեն: Սա շատ կարեւոր է: Քանի որ եթե Սաֆարյանը եւ մյուսները թքած ունեն սրա վրա, ուրեմն Սաֆարյանն ու մյուսները ավելի աններելի բան են անում, քան ՊՊԾ գնդի զինված գրավումն է, սպանությունն ու պատանդառությունը: Եթե ոստիկնապաետին «լակոտ» կոչելը կարելի է համարել դաստիարակության կամ էթիկայի հարցը, ավելի ճիշտՙ դրանց բացակայության, ապա դատավորին վիրավորելը, այն էլ դատարանի դահլիճում, ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության դեմ, քանի դեռ որեւէ մեկը տվյալ դատավորին չի զրկել Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու իրավունքից: Ի դեպ, տվյալ դատավորը գիտի, չէ՞, որ ինքը Հայաստանի Հանրապետության անունից է հանդես գալիս եւ ուրեմն կարող է պատժել պետության դեմ ոտնձգություն ձեռնարկածներին...

Իրականում միայն այս դատական նիստը բավական է, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը, ազատ խոսքը, ազատ դատական համակարգը, աննախադեպ ազատ մամուլը եւ այլն, ծիծաղելի դառնան: Այս ամենը հնարավոր է, երբ պետությունը լինում է, իսկ պետություն, գոնե «Սասնա ծռերի» ու նրանց համակիրների կարծիքով, մենք այսօր չունենք: Եթե ունենայինք, Գեւորգ Սաֆարյանը դատարանում հանգիստ կնստեր իր տեղը, եթե ունենայինք, «Սասնա Ծռերին» ոչ մի պարագայում համաներումը չէր վերաբերվի, եթե ունենայիք, ոստիկանապետի հասցեին «լակոտ» բացականչությունը բուռն ծափահարությունների չէր արժանանա... Չնայածՙ ունենք: Նկատի ունեմ պետություն, պարզապես այն... ծուռ է:

Խմբ. կողմից.- Ամերիկյան դատարանում դատավորին նման վիրավորանք հասցնողի նկատմամբ հենց տեղում մուրճի 3 հարվածով 3 տարի բանտարգելման վճիռ կտար, անկախ դատաքննվող գործից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 08-02-2019

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ