RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԱԶԳ-ի խմբագրակազմը առաջիկա երկու շաբաթը կլինի արձակուրդի մեջ եւ իր սիրելի ընթերցողներին կհանդիպի օգոստոսի 23-ին։
#003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 08-02-2019



Տեղադրվել է` 2019-02-08 11:17:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1925, Տպվել է` 232, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԳՖՀ ԱՌԱՋԻՆ ԿԱՆՑԼԵՐ ԿՈՆՐԱԴ ԱԴԵՆԱՈՒԵՐԻ ԴՈՒՍՏՐԸՙ ԼԻԲԵԹ ՎԵՐՀԱՀՆԸ

Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Այսօր ժամը 12-ին Հյուսիս Հռենոս Վեստֆալիա երկրամասի Նոյս քաղաքի մայր տաճարում հրաժեշտի արարողությամբ ճանապարհելու են Գերմանիայի, Եվրոպայի պետական, քաղաքական կյանքում արժանահիշատակ դերակատարում ունեցող Կոնրադ Ադենաուերի 6 զավակներից փոքր դստերըՙ 91- ամյա Էլիզաբեթ (Լիբեթ) Վերհահն Ադենաուերին: Մոր վաղաժամ մահվանից հետո 1950- 60- ական թվականներին Լիբեթը հաճախ ուղեկցել է Դաշնային առաջին կանցլեր ( 1949- 1963 թթ.) հորը տարբեր ուղեւորությունների, հանդիպումների ժամանակՙ դրական տպավորություն թողնելով ոչ այնքան որպես կանցլերի դուստր, այլՙ տեղական եւ եվրոպական քաղաքական կյանքում որպես ինքնուրույն մտածող, սոցիալ եւ մշակութային նախաձեռնություններով աչքի ընկնող ինքնատիպ գործիչ: 12 անգամ ԱՄՆ է ուղեկցել հորը, եղել է Իրանում, Իսպանիայում, Շարլ դը Գոլի, Ջոն Ֆ. Քենեդու հետ բանակցությունների ժամանակ զրույցի դրական մթնոլորտն է ապահովել: Ժամանակակիցները նրան Ադենաուերի «Առաջին տիկին» (First Lady) անվամբ էին կնքել: Մի շարք գրքերի հեղինակ է: Ամիսներ առաջ, 2018- ին հրատարակվեց Լիբեթ Վերհահնի «Հիշողություններ հորսՙ Կոնրադ Ադենաուերի մասին» գիրքը:

Մեր ցավակցությունները ընտանիքին, հանգուցյալի դստերըՙ Հայ-գերմանական մշակութային հիմնադրամի ղեկավար Մոնիկա Վերհահն-Մեեսին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 08-02-2019

AZG Daily #30, 02-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ