RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 01-02-2019



Տեղադրվել է` 2019-02-01 03:11:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1945, Տպվել է` 317, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՀԱՅԱԳԵՏ ՌՈԲԵՐՏ ՀՅՈՒՍԵՆԸ

Հ.Ծ.

Նյու Յորքից, Հայկական ուսումնասիրությունների ընկերությունը (SAS) տեղեկացնում է, որ 84 տարեկանում վախճանվել է հայագետ պրոֆ. Ռոբերտ Հյուսենը:

Ռոբերտ Հյուսենյանը ծնվել էր Նյու Յորքում 1934-ին: Ուսումը ստացել էր Մերիլենդի համալսարանի պատմության ֆակուլտետում, դոկտորական էր պաշտպանել 1967-ին Ջորջթաուն համալսարանում: Նույն տարում նա աշխատանքի էր անցել Նյու Ջերսիի Ռոուան համալսարանի պատմության ֆակուլտետում, որտեղ ավելի քան 30 տարի դասավանդել էր Բյուզանդիայի եւ Ռուսաստանի պատմություն առարկաները: Այնուհետեւ 1999-ից դասավանդել էր Չիկագոյի, Կալիֆոռնիայի, Ֆրեզնոյի եւ Լոս Անջելեսի համալսարաններում:

Նա Հայկական ուսումնասիրությունների ընկերության նախագահն էր 1988-89 տարեշրջանում: Ծանոթ է հատկապես Անանիա Շիրակացու «Աշխարհացույցի» իր թարգմանությամբ: Հեղինակ է նաեւ կոթողային «Հայաստան: Պատմական ատլաս» աշխատության, որը հրատարակել է Չիկագոյի համալսարանի հրատարակչատունը 2001 թվին: Նան նաեւ հիմնադիրն էր եւ նախագահը «Կովկասյան ուսումնասիրությունների ընկերության»:

Վերոնշյալ ատլասի համար Մայքլ Սթունը գրել է, որ այն չունի իր հավասարը: «Դա իր տեսակի մեջ լավագույնն է»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 01-02-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ