RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 01-02-2019



Տեղադրվել է` 2019-02-01 03:11:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 3124, Տպվել է` 318, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՐԵՎԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ԱՐԹՈՒՐ ՄԵՍՉՅԱՆԻՆ

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՍՏՅԱՆ, Գրող, կինոգետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Սիրելի Արթուր Մեսչյան, սիրելի երգիչ, մեծանուն ճարտարապետ:

Ուրախությամբ լսեցի Ձեր ասուլիսըՙ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ նշանակվելու 100-րդ օրվա կապակցությամբ:

Ձեր խոսքը ինձ ոգեւորեց, քաջալերեց (այո՛, այո՛, քաջալերեց), որպեսզի իմ մեջ տարիներ շարունակ փայփայած նվիրական մի իղձ ներկայացնեմ հանրությանը եւ Ձեր միջոցովՙ վերջապես իրականություն դարձնելու այն: Ինչո՞ւ Ձեր միջոցով... Որովհետեւ Դուք այն անձն եք, որ կարող եք, ընդունակ եք իրականացնելու ոչ միայն իմ, այլեւ այդ իղձը փայփայող հազարավոր հայերի կամքը:

Սիրելի Արթուր Մեսչյան, բանն այն է, որ հայ ժողովրդի մեծանուն զավակ, աշխարհահռչակ նկարիչ-քանդակագործ Երվանդ Քոչարը հուղարկավորված է քաղաքի Թոխմախգյոլի գերեզմանոցում (Մաեստրոն իր մահկանացուն կնքեց 1979թ. հունվարի 22-ին), մի քանի կարճամիտ ու մորթապաշտ համայնավարականների հանցավոր թողտվությամբ: Եւ ահա չորս տասնամյակ է այդ անարդարությունը չի շտկվում: (Հիշեցնեմՙ այս մասին 2004 թվականին գրել է նաեւ Ավետիք Իսահակյանի որդինՙ Մաեստրոյի ընկերն ու բարեկամը, Հայկինոյի երախտավոր, կինոռեժիսոր Վիգեն Իսահակյանը իր «Փարիզ. Քոչար. անցած օրեր» գրքում, որը լույս է տեսել 2005 թվականին):

Մի հետաքրքրական փաստ. 9 թվանշանը Մաեստրո Քոչարի կենսագրության մեջ ասես ճակատագրական դերակատարություն ունի. ծնվել է 1899թ. հունիսի 15-ին, 1919-ին ավարտել է Մոսկվայի Ազատ Գեղարվեստի ուսումնարանը (Կ. Պոնչալովսկու արվեստանոց), Փարիզից, ուր վայելում էր մեծ համբավ ու հռչակ, գալով Երեւան, 1939-ին մայրաքաղաքում տեղադրվում է «Սասունցի Դավիթ» ձիարձանի գիպսե տարբերակը, իսկ 1959-ին «Դավթի» մերօրյա արձանն է վեր խոյանում, որը դառնում է ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ Հայաստանի խորհրդանիշը:

Եւ ահա 2019 թվականն է. լրանում է Երվանդ Քոչարի ծննդյան 120-ամյակը եւ մահվան 40-րդ տարելիցը:

Կարծում եմ հարմար ժամանակն է այս նամակով դիմել Ձեզ եւ առաջարկել կատարելու ազգանվեր մի մեծ գործ. Մաեստրո Քոչարի աճյունը տեղափոխել մեր մեծերի Պանթեոնՙ իր արժանի տեղը, իսկ «Սասունցի Դավիթ» ձիարձանը խառը կանաչու եւ բանջարեղենի շուկայի տարածքից տեղափոխել Հանրապետության հրապարակըՙ նրան արժանի տեղը, որն արդեն վաղուց պրոլետարիատի աղբից մաքրվել է...

Վստահ եմ, սիրելի Մեսչյան, մեր նոր Հայաստանի իմաստուն ղեկավար այրերը (նախագահ, վարչապետ, քաղաքապետ) տեր կկանգնեն Ձեր նախաձեռնությանը, նրանք հավանություն կտան եւ կկանգնեն Ձեր կողքին...

Սկսեք, արեք այդ գործը, սիրելի Մեսչյան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 01-02-2019

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ