RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 25-01-2019



Տեղադրվել է` 2019-01-25 18:57:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1540, Տպվել է` 242, Ուղարկվել է էլ.փոստով` 0

NAASR-Ի ՆՈՐ ՇԵՆՔԸ ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Բելմոնտում (Մասաչուսեթս) տեղակայված «Հայագիտական ուսմանց եւ հետազոտությունների ազգային ընկերակցության» (NAASR) գլխավոր մասնաշենքը, որի կառուցումը ավարտվելու է ընթացիկ տարվա աշնանը, կրելու է Նյու Յորքի Կառնեգի մարդասիրական հաստատության նախագահ, ակադեմիկոս, պատմաբան դոկտ. Վարդան Գրիգորյանի անունը, համաձայն նոր շենքի կառուցման գլխավոր բարերարներՙ Էդուարդ եւ Պամելա Ավետիսյանների ցանկության, տեղեկացնում է «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:

«Վարդան Գրիգորյանը մարմնավորում է մեր հետապնդած առաքելության գլխավոր արժեքները: Նա իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է գիտելիքների ձեռք բերմանն ու կրթության առաջխաղացմանը: Մենք երախտապարտ ենք նրան», նշել է NAASR-ի վարչության անդամ Էդուարդ Ավետիսյանը , որ նախկինում եղել է միջազգային մակարդակի ճանաչված կլարնետ նվագող: Նա Հայաստանի Ամերիկյան համալսարանի Փարամազ Ավետիսյանի անվան մասնաշենքի գլխավոր բարերարն է եւ Էլիս Այլենդի 2016 թվի պատվո մեդալակիր:

Վարդան Գրիգորյանը տեսլական ունեցող մարդասեր-բարեգործ է, եւ «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիրներից մեկը: Ծնվել է Թավրիզում (Իրան), որտեղ էլ ստացել է իր տարրական կրթությունը: Այնուհետեւ հաճախել է Բեյրութի Colleՙge Armenien ճեմարանը: 1956ին Ստանֆորդ համալսարան (ԱՄՆ) ընդունվելով, մագիստրատուրայի գիտական աստիճաններ է ստացել 1958-ին ինչպես պատմության, այնպես էլ հումանիտար գիտությունների գծով: Իսկ 1964-ին նույն առարկաներից նրան շնորհվել է պատվավոր դոկտորի գիտական աստիճան: Եվրոպական մտավոր մտքի պատմություն եւ Մերձավոր Արեւելքի պատմություն է դասավանդել Սան Ֆրանցիսկոյի պետական քոլեջում, Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանում եւ Օստինի Տեխաս համալսարանում: 1972-ին Փենսիլվանիա համալսարանի դասախոսական կազմին է միացել որպես կովկասյան, Հարավային Ասիայի եւ հայոց պատմության պրոֆեսոր: Այդ համալսարանում երկու տարի անց հիմնել է եւ դարձել դեկան Արվեստի եւ գիտության ֆակուլտետի, իսկ 1978-ին ստանձնել է այդ ֆակուլտետի փոխնախագահի պաշտոնը:

Երկու տասնամյակ կրթական ոլորտում ացնկացնելուց հետո, 1980-ին նշանակվել է Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահ: Այդ հաստատությունը 4 հետազոտական կենտրոն եւ 83 մասնաճյուղեր ունի երկրում, որոնցում մշակութային եւ ֆինանսական մակարդակները զգալի աճ են արձանագրել իր պաշտոնավարության ընթացքում (1980-89): 1989-ին դարձել է Բրաուն համալսարանի 16-րդ նախագահը, մեծապես նպաստելով նրա զարգացմանը: Նրա անունով են այդ համալսարանում կոչվել մի շարք բաժիններ եւ պրոֆեսորական պաշտոններ: 1997ից ստանձնել է հնագույն Կառնեգի հաստատության նախագահի պաշտոնը: Արժանացել է բազմաթիվ մրցանակների ԱՄՆ նախագահների կողմից: Նրան պարգեւատրել են նաեւ Ավստրիայի, Իտալիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի եւ Հայաստանի կառավարությունները:

Նա մարդու իրավունքների, ժողովրդավարության անխոնջ պայքարողների առաջնագծում է եղել մշտապես: Նրա շնորհիվ է, որ Վահե Օշականը, Ռոբերտ Հյուսենն ու Մայքլ Սթոունը դասավանդել են հայոց պատմություն, լեզու եւ գրականություն: Հայաստանի Պետհամալսարանի եւ Ազգային ակադեմիայի պատվավոր, ինչպես նաեւ Հայաստանի Ամերիկյան համալսարանի եւ Դիլիջանի միջազգային քոլեջի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

Նկար 1. Վարդան Գրիգորյան, Էդուարդ Ավետիսյան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 25-01-2019

AZG Daily #16, 26-04-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ