RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 25-01-2019



Տեղադրվել է` 2019-01-25 18:57:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1492, Տպվել է` 237, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՐԳՈՒՄ ԵՆ ՎԼԱԴԻՄԻՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ

Հ.Ծ.

Լոս Անջելեսում Թեքեյան Մշակութային միության նախաձեռնությամբ այսօրՙ հունվարի 25-ին, Գլենդեյլի հանրային գրադարանում տեղի է ունենալու հատուկ միջոցառում նվիրված Օլիմպիական խաղերի եւ աշխարհի բռնցքամարտի չեմպիոն (1956) Վլադիմիր Ենգիբարյանին: Նրա կյանքի ու գործունեության մասին բանախոսելու է «Նոր օր» թերթի մարզական բաժնի խմբագիր եւ «Ճանաչված հայեր մարզական աշխարհում» եւ «Հայկական մարզական հանրագիտարան» հատորների հեղինակ Ավետիս Բայրամյանը : Ելույթներ են ունենալու նաեւ բռնցքամարտիկներ Խորեն Ինջեյանն ու Նշան Մունչյանը :

Վլադիմիր Ենգիբարյանը ծնվել է 1932-ին Երեւանում: 1958-ին ավարտել էր Երեւանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը, որից մեկ տարի անց կազմակերպել էր Երեւանի պատանի բռնցքամարտիկների դպրոցը: 1960-ից այդ դպրոցի տնօրենն էր: Իր հաշվին գրանցել է 255 ռեկորդային հաղթանակներ: Նա Եվրոպայի եռակի չեմպիոն էր (1953, 1957 եւ 1959) եւ ԽՍՀՄ եռակի չեմպիոն (1955, 1956, եւ 1958): 1956-ին Մելբուռնում կայացած Օլիմպիական խաղերում նվաճել էր ոսկե մեդալ: Նա առաջին խորհրդային բռցնքամարտիկն էր, որ դարձել էր Եվրոպայի չեմպիոն: Թոշակի անցնելուց հետո նա միջազգային կարգի դատավոր (1961) եւ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի անդամ (1974) էր դարձել: Վախճանվել է Լոս Անջելեսում 2013 թվի փետրվարի 1-ին:

Վերոնշյալ հավաքի նպատակներից մեկը նրան միջազգային ճանաչման արժանացնելն է, որպեսզի իր արժանի տեղը զբաղեցնի հետագայում Կանաստոտայում (Նյու Յորք) բացվելիք բռնցքամարտիկների միջազգային պատվո դահլիճում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 25-01-2019

AZG Daily #11, 22-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ