RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 25-01-2019



ԳԱԶԱՄԱՐՏ

Տեղադրվել է` 2019-01-25 18:57:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1605, Տպվել է` 245, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀՈՍՔ-2»-Ը ՊԱՌԱԿՏՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՆ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

«Թուրքական հոսքը» եւս վեճերի առարկա

«Հյուսիսային հոսք-2»-ի հետ կապված իրավիճակը վատացնում է գերմանա-ամերիկյան հարաբերությունները եւ առաջ է քաշում Ռուսաստանից Եվրոպայի էներգետիկ անկախության հարցը, գրում է ֆրանսիական Le Figaro թերթը:

Բեռլինում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելը հունվարի սկզբներին նամակ ուղարկեց գերմանական ընկերությունների ներկայացուցիչներինՙ նրանց նախազգուշացնելով «Հյուսիսային հոսք-2» գազամուղի նախագծին մասնակցելու առնչությամբ: Դա գլխավորապես վերաբերում էր Uniper եւ Wintershall ընկերություններին:

Այսպիսի աննախադեպ ճնշմանը դեմ-հանդիման, Անգելա Մերկելի կառավարության ներկայացուցիչը, տնտեսության նախարար Պետեր Ալտմայերը արձագանքել է հետեւյալ կերպ. «Գերմանիան մի երկիր է, որտեղ երաշխավորված է կարծիքների արտահայտման ազատությունը: Այնպես որ հարկ չկա մեկնաբանել ամեն մի նամակ»: Թե՛ ԱՄՆ-ը, եւ թե՛ Գերմանիան հանդես եկան բավական կտրուկ արտահայտություններով: Նախագահ Դոնալդ Թրամփը իր մերկացնող ելույթում հայտարարեց, թե Գերմանիան Ռուսաստանի ձեռքում է: Երկկողմ հարաբերություններում լարվածությունը կթուլանա՞ արդյոք առանց փոխզիջումների, հարց է տալիս թերթը:

Նոր գազամուղը հնարավորություն կտա Ռուսաստանից Եվրոպա տեղափոխել տարեկան 55 մլրդ խորանարդ մետր գազ: Անգելա Մերկելը տվյալ նախագծի օգտին հանդես է գալիս հենց սկզբից եւ այն համարում է առեւտրային, այլ ոչ քաղաքական: Նրա կառավարությունը հախուռն կերպով ժխտում է Գերմանիայի կախվածությունը Ռուսաստանից. թեեւ «Հյուսիսային հոսք-2»-ը ավելացնում է մատակարարումների ծավալը, սակայն ռուսական գազը Գերմանիայում էներգիայի միակ աղբյուրը չէ:

«Հյուսիսային հոսք-2»-ը Բեռլինում սկսում է դժվարություններ հարցուցել: Բայց տնտեսական կամ մասնավոր շահագրգռություններից բացի, Գերմանիան մտադիր է հարգանքով վերաբերվել Ռուսաստանին: «Ուզու՞մ ենք արդյոք շարունակել նման ռազմավարությունը միջազգային քաղաքականության մեջ, որի դեպքում մենք վանում ենք Ռուսաստանին եւ շրջափակում նրան հնարավոր բոլոր պարագաներում», իրեն հարց է տալիս արտգործնախարար Զիգմար Գաբրիելը , որը նման գործելակերպը համարում է անարդյունավետ:

«Հյուսիսային հոսք-2»-ին իր դիմակայությունն արդարացնելու համար Վաշինգտոնը իբրեւ փաստարկ առաջ է քաշում Ուկրաինայի ճգնաժամը եւ Ռուսաստանի հետ աճող լարվածությունը: Ղրիմի բռնակցումից հետո Պուտինի աշխարհաքաղաքական նկրտումները հարուցում են ԱՄՆ-ի մտահոգությունը, որտեղ միշտ գերակշռել է Եվրոպայի համեմատությամբ ավելի կոշտ գիծը: Ամերիկացիները տագնապած են այն բանից, որ Ռուսաստանը իր էներգետիկ ռեսուրսներն օգտագործում է որպես աշխարաքաղաքական ճնշման միջոց:

Սակայն Կենտրոնական Եվրոպան Սպիտակ տան միակ մտահոգությունը չէ: Փորձելով շրջափակել նախագիծըՙ ԱՄՆ-ը հույս ունի եվրոպացիներին առաջարկել ամերիկյան բնական հեղուկ գազը:

Եվրոպան վերստին հայտնվում է պառակտված վիճակում: ԵՄ անդամ բոլոր երկրները տարբեր պայմաններում են եւ տարբեր ձեւերով են վախենում Ռուսաստանի ազդեցության աճից: Այստեղից էլ առանձին երկրների, օրինակՙ Ֆրանսիայի զգուշավորությունը, որը դառնում է Գերմանիայի համախոհըՙ ընդսմին հրապարակայնորեն չարտահայտվելով: Բալթյան երկրները եւ Լեհաստանը, ընդհակառակը, հանդես են գալիս «Հյուսիսային հոսք-2» նախագծի դեմ, որը, նրանց կարծիքով, սպառնում է իրենց անվտանգությանը:

Եվրոպայում նախագծի հակառակորդների ճակատն ընդլայնվում է: Դեկտեմբերին Եվրոխորհրդարանը ընդունեց բանաձեւ, որն առաջարկում է դադարեցնել գազամուղի կառուցումը: Ի տարբերություն խորհրդարանի, նախագծին անմիջականորեն առնչվող Ֆինլանդիան եւ Շվեդիան համաձայնություն են տվել իրենց տարածքային ջրերով անցնող գազամուղի շինարարությանը: Մնում է Դանիան, որն ընդդիմանում է իր տարածքով գազամուղի վերջին հատվածի անցկացմանը: թՈջտՐՏՎ-ը քննության է առնում ուրիշ տարբերակներՙ ի դեպս շրջափակման, նշում է Le Figaro-ն:

Նոյեմբերի վերջերին Վլադիմիր Պուտինը Ստամբուլում էր, որպեսզի իր ընկեր Էրդողանի հետ հանդիսավոր պայմաններում բացի «Թուրքական հոսք» գազամուղի առաջին գիծը, որը նույնպես նախատեսված է Ուկրաինան շրջանցելու եւ Սեւ ծովն անցնելովՙ Բալկաններին եւ Կենտրոնական Եվրոպային գազ մատակարարելու համար: Բուլղարիան, Սերբիան եւ Հունգարիան պատրաստակամություն են հայտնել իրականացնելու այդ գազի տարանցումը, ինչը հարուցել է Բրյուսելի դժգոհությունը, նշում է թերթը:

Նոյեմբերին Բուդապեշտ այցելած ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիկ Փերրին Վիկտոր Օրբանի կառավարությանը նախազգուշացրեց, որ չպետք է տրվել «Թուրքական հոսք» նախագծին միանալու գայթակղությանը: Ռուսաստանը իր գազամուղներն օգտագործում է սեփական վերահսկողությունն ուժեղացնելու նպատակովՙ ի վնաս Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի անվտանգության եւ կայունության, շարունակում է Le Figaro-ն:

««Հյուսիսային հոսք-2»-ը պարզապես գազի հարց չէ, այլ ավելի լայն խնդիր: Այն առնչվում է Ուկրաինայի անվտանգությանը, եւ չափազանցություն չի լինի եթե ասենք, որ մեզ համար դա գոյատեւման հարց է: Եթե մենք զրկվենք գազի տարանցումից, դա կարող է դուռ բացել դեպի Ուկրաինա Ռուսաստանի լիամասշտաբ ռազմական ներխուժման համար: Խոսքը ոչ միայն ծՈՒՑՏչՈջ-ի կամ Ուկրաինայի փողերի մասին է, այլեւ մեր եւ ԵՄ բոլոր երկրների անվտանգության մասին», նախազգուշացնում է Ուկրաինայի ծՈՒՑՏչՈջ ազգային բաժնետիրական ընկերության ղեկավար Անդրեյ Կոբոլեւը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 25-01-2019

AZG Daily #16, 26-04-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ