RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 25-01-2019



Տեղադրվել է` 2019-01-25 18:57:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2438, Տպվել է` 245, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՖԻԼՄՙ Ի ՀԻՇԱՏԱԿ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻ ՏԱՆՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքը եւ «Դպիր» հրատարակչությունը այս երեքշաբթի հրավիրել էին ֆիլմի պրեմիերայի: 17 րոպեանոց «Օրհներգ ցավի լեզվով» կինոնկար-էսսեն, որը ցուցադրվեց Գյումրու երիտասարդական պալատի դահլիճում, նվիրված էր 88-ի երկրաշարժից զոհված բանաստեղծուհի Տանյա Հովհաննիսյանի հիշատակին եւ մտահղացվել էր դեռ նախանցյալ տարիՙ նրա ծննդյան 70-ամյակին:

Շիրակի գյումրիամերձ Այգաբաց գյուղի ծնունդ, դեռ 1970-80-ական թվականներին գրական աշխարհին հայտնի Տանյա Հովհանիսյանն առանձնահատուկ էր իր մարդկային-կանացի խառնվածքով ու ստեղծագործական դիմագծով, որոնց երեւի լավագույն բնորոշումը 1985 թ. լույս տեսած նրա բանաստեղծական առաջին ժողովածուի վերնագիրն էՙ «Հրաբուխի ծաղիկ»: Բանաստեղծուհու գրական մուտքն ազդարարող այս առաջին գրքի խմբագիրն ու առաջաբան-հանձարարականի հեղինակը Վահագն Դավթյանն է... Տանյան հասցրել է տպագրել նաեւ մեկ մանկական ժողովածու, իսկ իր «Բանաստեղծություններ» եւ «Բաց հրապարակ» ժողովածուները հրատարակվել են հետմահու:

Կազմակերպված միջոցառումը յուրատեսակ հուշ-ցերեկույթ էր, որտեղ կինոնկարի սցենարիստ, բանաստեղծ ու թարգմանիչ Արա Արթյանը , ֆիլմի ռեժիսոր Գառնիկ Սարգսյանն ու պրոդյուսեր Հովիկ Կարապետյանը , մյուս ելույթ ունեցողները նաեւ պատմեցին Տանյայի, ցուցադրված ժապավենի մասին, հնչեցին նմուշներ սիրված բանաստեղծուհու լավագույն գործերից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 25-01-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ