RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 25-01-2019



Տեղադրվել է` 2019-01-25 18:57:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2463, Տպվել է` 247, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ 387 ՄԻԼԻՈՆՈՎ 275 ՄԻԼԻՈՆԻ ԳՆՈՒՄԵՐ Է ԿԱՏԱՐԵԼ

Երեւանի քաղաքապետարանը 378 մլն. դրամով գնել է 9 բազմաֆունկցիոնալ կոմունալ ճանապարհային մեքենա: Իհարկե, սա հիանալի քայլ է, բայց մի փոքր թանկ չէ՞: Սրանք էլ հո տոնածառ չե՞ն, որ ճոխության գիրկն ընկնենք, աղբի մեքենաներ են:

Գնումները կատարվել են ռուսական ավտոարտադրող ընկերությունից: Ռուսական «Կամազ» մակնիշի ամենաթանկ մոդելներից մեկը գերմանական «Դայմլեր» ընկերության հետ համատեղ արտադրվող 5490-001-68(T5) մոդելն է: Այս մոդելի մեկ մեքենայի գինը 4.146.520 ռուբլի է: Ռուսական ռուբլու տատանվող արժեքը մեզ թույլ է տալիս հաշվել եւ իմանալ, որ 9 բեռնատարները միասին կազմում են մոտՙ 275 միլիոն դրամ: Իսկ ո՞ւր է մոտ 100 միլիոն ՀՀ դրամը:

Երեւանի քաղաքապետարանը մետրոյի երկու կայարան եւ ճոպանուղի կկառուցի

Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հունվարի 24-ին հայտնել է, որ մոտ ապագայում նախատեսվում էՙ կառուցել մետրոյի երկու կայարան եւ ճոպանուղի:

«Խոսքը Աջափնյակի երկու կայարանների մասին է: Ֆինանսական բավականին մեծ ծախսերի հետ է կապված դա, մենք ուզում ենք սահմանափակվել ամենաստրատեգիական գծով եւ քաղաքը կապել Աջափնյակի հետ»,-ասել է Մեսչյանըՙ հավելելով, որ ավելի ուշ մետրոյի կայարան կկառուցվի նաեւ Դավիթաշեն համայնքում:

Ճոպանուղու մասով էլ Մեսչյանն ասաց, որ դրանով պետք է քաղաքի կենտրոնը կապվի Նորքի հետ:

Սա ճարտարապետի համար հիանալի միջոց էՙ Արամի 23-ի խարանն իր վրայից հնարավորինս ջնջելու եւ, որպես նորից Մեսչյան հանդես գալու համար: Առաջին քայլը, թերեւս, մտքից գործի անցումն է:

«Օրինական կոռուպցիա»

Վերջին օրերին մամուլում ակտիվ քննարկման առարկա է դարձել մի շարք պաշտոնատար անձանց եւ նրանց ենթակաների պարգեւավճարների թեման: Խնդիրն այն է, որ մինչեւ անցյալ տարվա դեկտեմբեր ամիսն ուղղակի ժամանակավոր պաշտոնակատար հանդիսացող անձինք, ովքեր հիշյալ օրից հետո միայն դարձել են պաշտոնյաներ, իրենց պարգեւատրել են 13-րդ աշխատավարձերով, տարաբովանդակ պարգեւավճարներով եւն:

Նոր Հայաստանում պետք է ամեն ինչ օրինական լինի. այսկերպ «օրինականացվում» է նաեւ կոռուպցիան. դասականը կասերՙ կոռուպցիան հո պոզով-պոչով չի՞ լինում:

Քոչարյանի գիրքն արդեն վաճառքում է

Հունվարի 23-ից Երեւանի գրխանութներում սկսել է վաճառվել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գիրքը, որի մասին նա հանրությանը հայտնել էր դեռ աշնանը: Գրքում Քոչարյանը ներկայացնում է իր կյանքը, քաղաքական գործունեությունըՙ հատուկ ընդգծելով Արցախյան գոյապայքարը: Գիրքն առաջինը հայտնվել է «Բուկինիստ» գրախանութում: Ինչպես երեւում է գրախանութի ֆեյսբուքյան էջի մեկնաբանություններից, բազմաթիվ մարդիկ գժգոհություն են հայտնում գրքիՙ վաճառքի հանվելու շուրջ:

Գրքի պահանջարկի, համակրանքի, արհամարհանքի ու «հասարակական ընդունելության» մասին կխոսենք թերթի հաջորդ համարում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 25-01-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ