RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 18-01-2019



Տեղադրվել է` 2019-01-17 23:22:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 3116, Տպվել է` 258, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻԵԴ-Ը ՍԱՄՎԵԼ ՄԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԳՈՐԾՈՎՙ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Մ. Խ.

Ըստ Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի տարածած հաղորդագրությանՙ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունվարի 17-ին որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով եւ ցուցում է տվել Հայաստանի կառավարությանըՙ շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնությունՙ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների, այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ: Քանի որ այդ մեթոդը Հայաստանում չի կիրառվում, ՄԻԵԴ որոշումից բխում է, որ Սամվել Մայրապետյանին պետք է թույլ տալ մեկնել Գերմանիա, այն հիվանդանոց, որտեղ նախկինում նա բուժվել է: Դատարանը նաեւ Մայրապետյանի գործին առաջնահերթություն տալու որոշում է կայացրելՙ հրահանգելով դիմումատուի փաստաբաններին մի քանի օրվա ընթացքում ուղարկել ամբողջական գանգատըՙ այդ թվում ֆաքսով: ՄԻԵԴ-ը, ըստ հաղորդագրության, զգուշացրել է ՀՀ կառավարությանը, որ որոշման չկատարումը հանգեցնում է ՀՀ-ի կողմից մարդու իրավունքների կոնվենցիայի խախտման:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 18-01-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ