RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 18-01-2019



Տեղադրվել է` 2019-01-17 23:22:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 9271, Տպվել է` 270, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՖԻԱ». ԱՆԲԱՎԱՐԱՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐՈՎ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆՙ ԱՌԱՅԺՄ ՄԻԱԿ «ԱՐԴՅՈՒՆՔԸ»ՙ ԽԱՐԱՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Գերմանիայի Թյուրինգիա երկրամասի արեւելքում գտնվող Գերա քաղաքի դատարանը Ծննդյան տոներից առաջ ազատ է արձակել 2018-ի նոյեմբերի 20- ին հայ երկու ձերբակալվածՙ 26 եւ 31 տարեկան անձանց, որ, ըստ կասկածների, առնչություն ունեն «Հայկական մաֆիայի» հետ, զբաղվում են թմրամիջոցների առեւտրով: Դատարանը հիմնավորել է իր որոշումըՙ նկատի առնելով երկու հանգամանքՙ երկու անձինք էլ ընտանիք ունեն Էրֆուրտում, ուստի փախուստի կամ կրկնելու փորձ, վտանգ չկա, բացի այդ, նրանք պարբերաբար պիտի ներկայանան ոստիկանություն:

«Ազգ»-ի 2018-ի նոյեմբերի 23-ի համարում ծանուցել ենք այս դեպքի մասինՙ օգտվելով գերմանական լրատվամիջոցների հրապարակումներից, մասնավորապես «հայկական մաֆիայի» թեմայով նկատելի հետեւողական MDR- ից, որի հետաքննող լրագրողներ Աքսել Հեմմերլինգն ու Լուդվիգ Քենդցիան հունվարի 16- ին հաղորդում են, թե դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել:

2018- ի նոյեմբերին, երբ Էրֆուրտում իրավապահ մարմիններիՙ քրեական վարչության, ոստիկանության հետախուզական որոնողական հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել էր մոտ 40 կգ մարիխուանա, 1 կգ քրիստալ տեսակի թմրամիջոց, տեղական շատ պաշտոնյաներ չէին թաքցնում, թե մյուսներին բացահայտելու հարցում հետեւողական են լինելու: Թյուրինգիայի ներքին գործերի նախարար Գեորգ Մայերը ձերբակալման առթիվ չէր թաքցրել իր գոհունակությունըՙ հետեւյալ մեկնաբանությամբՙ «այն կարեւոր հարված է Թյուրինգիայում քրեական կլանների դեմ պայքարում»:

Ըստ հետաքննող լրագրողների, Գերայի դատարանի որոշումը անընկալելի են համարում շատերը, հատկապես նրանք, որոնք ծանոթ են իրենց հրապարակումներից հայտնի երկու հայերին, որոնք դեռ 10 տարի առաջ հայտնվել էին Թյուրինգիայի իրավապահ մարմինների տեսադաշտում: Ըստ տեղեկատու նույն աղբյուրի, քրեական անցյալ ունեցող 2 հայերը, Հայաստանից եւ Ադրբեջանից տասնյակից ավելի տղամարդկանց միավորած «Ջոկեր» խմբի անդամ են եղել, որ ամենայն հավանականությամբ զբաղված է եղել ենթադրյալ բիզնեսովՙ ռեկետ, կողոպուտ, թմրանյութի առեւտուր: Վերոնշյալ երկու անձինք խմբավորման առաջնորդողների համարում են ունեցել:«Ջոկերը» տարիներ անց կազմաքանդվել է, բայց հիշյալ երկու անձինք քրեական հանցաշխարհը չեն լքել, համոզված են գերմանացի հետաքննող լրագրողները:

Ի դեպ, դեկտեմբերի 29-ին «Թյուրինգեր ալգեմայնե» թերթը ծանուցել էր հայ համայնքի ղեկավար Անդրանիկ Վարդանյանի այն մտահոգությունը, թե գերմանական մեդիայի տարածած «հայկական մաֆիայի» խարանն ու դրոշմը սկսել է հետապնդել Թյուրինգիայի հայերին, նրանց առօրյան փոխվել էՙ շրջապատի կասկածն ու վստահության պակասը նկատելի է: Թյուրինգիայի հայ համայնքի ղեկավարը բաց նամակ է հղել երկրամասի վարչապետին: Կանդրադառնանք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 18-01-2019

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ