RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 11-01-2019



Տեղադրվել է` 2019-01-11 00:07:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 9385, Տպվել է` 246, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐ ՏԱՐՈՒՄ Մ. ՆԱՀԱՆԳՆԵՐԻ 2 ՆՈՐ ԴԵՍՊԱՆՆԵՐ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Հ.Ծ.

Հայաստանն ու Ադրբեջանը 2019 թվականը սկսելու են իրենց երկրներում ունենալով Մ. Նահանգների 2 նոր դեսպանՙ համապատասխանաբար Լին Թրեյսիին եւ Ըրլ Լիցենբերգերին , այն բանից հետո, երբ մանրազնին հետաքննության արդունքում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախումբը հավանություն տվեց նրանց թեկնածությանը, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից Էլիզաբեթ Չուլճյանը:

«Հայաստանում տեղի ունեցած խաղաղ քաղաքական իշխանափոխությունից եւ ժողովրդավարական զարգացումներից հետո, Հայ դատի հանձնախումբը ակնկալում է նոր տարում համագործակցել դեսպան Թրեյսիի հետ բարելավելու մարտավարական հարաբերությունները Ամերիկայի եւ Հայաստանի միջեւ», նշել է այս առթիվ Հայ դատի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը , ավելացնելով. «Մենք նաեւ ակնկալում ենք, որ Բաքվում Ամերիկայի նոր դեսպանը համոզիչ կերպով մարտահրավեր կնետի Ալիեւի հակա-հայկական բռնություններին եւ բացահայտորեն կդիմադրի նրա կառավարության սաստկացող հարձակումները այլախոհների դեմ»:

Իսկ Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին ավելացրել է. «Մենք մեծապես գնահատում ենք թեկնածուների հաստատման ժամանակահատվածում սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Էդ Մարկիի առաջ քաշած կարեւոր հարցադրումները եւ ակնկալում ենք համագործակցել նոր կոնգրեսի պատգամավորների հետ ամուր աջակցություն ցուցաբերելու Հայաստանի ժողովրդավարական զարգացումներին»:

Նկար 1. Լին Թրեյսին

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 11-01-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ