RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 11-01-2019



Տեղադրվել է` 2019-01-11 00:07:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 4937, Տպվել է` 242, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՑԱՅՍՕՐ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ...

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Ոչ միայն հացիւ, այլեւ «գրքիւ»

Օրերս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ամենայն հրճվանքով գրել էր, որ 2018թ. Երեւանի գրախանութներում Երրորդ հանրապետության պատմության համար ռեկորդային թվով գիրք է վաճառվել: Վերջում էլ հավելել էրՙ «սա՛ է Նոր Հայաստանը»: Դասականն այստեղ կասեր` իյա, իրո՞ք: Գրքո՞վ պիտի նոր Հայաստան գար, եթե այո, ուրեմն ամենանոր Հայաստանը խորհրդային Հայաստանն է եղել, քանի որ այդ յոթ տասնամյակի ընթացքում ավելի շատ հայալեզու գիրք է ստեղծվել եւ վաճառվել, քան մնացյալ բոլոր ժամանակները միասին վերցրած: Ավելին, եթե հաշվի առնենք, որ հանրությունը 2018-ին հիմնականում գնել է Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» (ի դեպ անգլերեն բնագրում «թքածի» փոխարեն ուրիշ բան է գրված, որը չենք կարող արտաբերել), Էմանուել Մակրոնի «Հեղափոխությունը», Ջասթին Թրյուդոյի «Ընդհանուր հայտարարը» եւ իր` Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքերը, զգում ես, որ որքան էլ երկրի հակառակ կողմից հեղափոխություն բերեն ու սին գաղափարներով փորձեն ընդհանուր հայտարարի գալ աղքատ ժողովրդի հետ, միեւնույն է, վերջինս շատ նուրբ արվեստով թքած է ունենալու այդ ամենի վրա:

Այ, Հայաստանը նոր կլիներ, եթե Երեւանի քաղաքապետը աստղաբաշխական արժեք ունեցող տոնածառի գումարով փորձեր բնակարանով ապահովել, ասենք, սեփական օթեւան չունեցող որեւէ զինծառայողի: Հայաստանը նոր կլիներ, եթե Արարատ Միրզոյանը չպատրաստվեր մի մեծ գումարով մեքենա գնել իր համար, եթե մինչ պաշտոն ստանալը երթուղայինից օգտվող քաղավիացիայի պետը պաշտոն ստանալուց հետո թանկարժեք մեքենա չգներ իր համար, եթե նոր իշխանությունները հանրապետականների նման պետբյուջեն չուղղեին նախընտրական քարոզարշավի վրա: Հայաստանը նոր կլիներ, եթե նոր իշխանությունները հների պես չխաբեին ժողովրդին: Հայաստանը նոր կլիներ, եթե փոփոխություն նկատվեր տնտեսության, բանակի սպառազինության, ճանապարհային երթեւեկության ու խորհրդարանը խելքը գլխին անդամներով համալրելու գործում: Բայց, ի վերջո, Հայաստանը նոր չէ, տղերք, Հայաստանը հնագույն պետություն է: Նորն Ադրբեջանն է, որին համակրում են Հայաստանի նոր իշխանությունների մի շարք անդամներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 11-01-2019

AZG Daily #19, 17-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ