RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 11-01-2019



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2019-01-11 00:07:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 9918, Տպվել է` 245, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՌՈՒՑԵՆՔ ՀԻԴՐՈԱԿՈՒՄԼԱՑԻՈՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Հայաստանում Հիդրոակումլացիոն էլեկտրակայանի կառուցման անհրա-ժեշտությունը առաջացավ դեռեւս 20-րդ դարի 80-ական թվականներին, երբ 815 ՄՎտ հզորությամբ Հայկական ԱէԿ-ի եւ 1740 ՄՎտ հզորությամբ ջերմային էլեկտրակայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի քանակությունը կազմեց ընդհանուրի 85-90%-ը: Հիդրոէլեկտրակայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռը մեծ չէր, որը հնարավորություն կտար ծածկելու բեռի օրական գրաֆիկը ձմռան առավելագույն բեռի ժամանակ, ինչպես նաեւ ստեղծել հուսալի հզորության պահուստ:

Ներկայումս շահագործվում է Հայկական ատոմակայանի միայն 2-րդ էներգաբլոկը 407 ՄՎտ հզորությամբ:

Առաջարկվում է Հրազդանի ՀԷԿ-ը, որի հզորությունը 81.6 ՄՎտ է եւ ունի երկու հիդրոագրեգատ, օգտագործել հիդրոակումլացիոն ռեժիմով աշխատելու համար: Հրազդանի ՀԷԿ-ի ջրի հաշվարկային ծախսը կազմում է 70 մ3/վ: Սակայն նրա հզորությունը ոռոգման ռեժիմով աշխատելու դեպքում չի գերազանցում 36 ՄՎտ-ը: Հրազդան ՀԷԿ-ՀԱԷԿ-ի հզորությունը պոմպային ռեժիմով աշխատելու դեպքում կհասնի 100 ՄՎտ:

Որպես ստորին ավազան նախատեսվում է օգտագործել գոյություն ունեցող Ախպարայի ջրամբարը, որի օգտակար ծավալը կազմում է 4.6 միլիոն խորանարդ մետր:

Էլեկտրակայանների մասնակցությունը օրական բեռի գրաֆիկի փակման համար ընդունված է հաշվի առնելով ագրեգատների տեխնիկական հնարավորությունները: Ատոմակայանի մասնակցությունը օրական բեռի գրաֆիկի փակման համար ընդունված է 400 ՄՎտ հզորության բազիսում աշխատելու համար եւ 340-ից 360 ՄՎտ` ամռան ամիսների համար: Ջերմային էլեկտրակայանների մասնակցությունը ընդունված է հաշվի առնելով ագրեգատների բեռնաթափման տեխնիկական նվազագույն պայմանները:

Փոքր հիդրոէլեկտրակայանների մասնակցությունը օրական բեռերի փակման համար ընդունված է բազիսում աշխատելու համար: Սեւան-Հրազդան եւ Որոտան հիդրոէլեկտրակայանները նախատեսված են պիկային եւ կիսապիկային օրական բեռի գրաֆիկի փակման համար, քանի որ նրանք ունեն կարգավորման հնարավորություն:

Սեւան-Հրազդան կասկադի կարգավորող հնարավորությունները գոյություն ունեցող Սեւանա լճի համար, ինչպես նաեւ օրական կարգավորող ջրամբարների առկայությունը հնարավորություն են տալիս նրանց մասնակցելու փակելու համար ձմռան ժամանակահատվածում բեռի գրաֆիկը ցանկացած ռեժիմի դեպքում: Սակայն, նրանց մասնակցությունը սահմանափակ է, քանի որ ձմռան ժամանակ նրանք աշխատում են սահմանափակ գրաֆիկով: Ամառային ժամանակաշրջանում կասկադի կարգավորող հնարավորությունները նույնպես սահմանափակ են, քանի որ այն օգտագործվում է նաեւ ոռոգման նպատակով:

Որոտանի Կասկադի հիդրոէլեկտրակայանները, իրենց կազմում ունենալով Սպանդարյանի եւ Թոլորսի ջրամբարները, գործնականում ունեն անսահմանափակ հնարավորություն հոսքի կարգավորման համար: Որոշ սահմանափակումներ գոյություն ունեն Տաթեւի ՀԷԿ-ի համար, քանի որ այն ունի դերիվացիայի սահմանափակ թողունակություն եւ ոչ մեծ օրական կարգավորող ջրամբար: Բացի դրանից, Տաթեւի ՀԷԿ-ը իրականացնում է հաճախականության կարգավորում, որը կանխորոշում է նրա մասնակցութունը գիշերային ժամերին բեռի գրաֆիկի անկման համար (5-ից 10 ՄՎտ):

Նախագծվող Մեղրիի ՀԷԿ-ի մասնակցությունը բեռի գրաֆիկի փակման համար (այն չունի կարգավորող հոսք) ընդունվում է բազիսային ռեժիմում:

Հրազդանի ՀԱԷԿ-ի կայանային հարթակը տեղակայված է Ախպարայի ջրամբարի հարեւանությամբ: Ախպարայի ջրամբարը համարվում է ՀԱԷԿ-ի համար ստորին ավազան:

Հիդրոակումլացիոն կայանի շենքի տեղադրումը Հրազդանի ՀԷԿ-ի մոտ բացատրվում է նրանով, որ այդպիսի հարմարադասավորման դեպքում ստացվում է ճնշումային խողովակի ամենակարճ ճանապարհը կայանի շենքից մինչեւ վերին ավազան:

Այսպիսով, էլեկտրական էներգիայի օրական բեռի կարգավորման համար հիդրոակումուլյացիոն կայանի նախագծումը եւ կառուցումը հնարավորություն կտա խնայել հսկայական վառելիքաէներգետիկ ռեսուրսներ եւ որոշ չափով բարելավել էկոլոգիական վիճակը մեր երկրում:

Գիշերային էլեկտրաէներգիայի օգտագործումը պոմպերի շահագործման եւ ջրի կուտակման համար կարեւոր է այնքանով, որ այն օգտագործվում է էներգահամակարգում առավոտյան եւ երեկոյան պիկերը սահուն ձեւով փակելու համար: Ներկայումս աշխարհի շատ երկրներում նմանատիպ էլեկտրակայաններ կան եւ հուսալի աշխատում են: Մենք հապաղելու իրավունք չունենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 11-01-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ