RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 28-12-2018



Տեղադրվել է` 2019-01-09 22:06:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1962, Տպվել է` 454, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՈՒԾՎԵԼ Է 30 ՏԱՐՎԱ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ. ԵՐԿԱԹՅԱ ՎԱԳՈՆ-ՏՆԱԿԻ ՓՈԽԱՐԵՆ ԿՈԹԵՑԻ ԸՆՏԱՆԻՔՆ ԱՐԴԵՆ ՔԱՐԵ ՏՈՒՆ ՈՒՆԻ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնը» գնահատում են ընթացիկ տարվա ձեքբերումները: Գարնանը մեկնարկած բնակարանաշինության ծրագիրը մոտենում է ավարտին: Գործընկեր կառույցները հաշվետու տարվա կարեւոր ձեռքբերումներից են համարում հանրապետության տարբեր մարզերում շահառու դարձած ընտանիքների հոգեվիճակի փոփոխությունը: Ձեռքբերումներից մեկն էլ 30 տարվա վաղեմության խնդրի լուծումն է Կոթի գյուղում:

«Այս ծրագիրը միշտ համարել եմ ամենահաջողվածներից: Կա մի քանի պատճառ. կատարվում է կարեւոր գործ եւ մարդիկ արժանապատվությամբ հաղթահարում են տարիների խնդիրը: Հատկապես ուրախ եմ սահմանին ապրող մեր հայրենակիցների համար: Աջակցություն ստացած ընտանիքներն Նոր տարին նշելու են նոր բնակարանում: Թող այսուհետ կյանքը միայն հաճելին մատուցի նրանց: Շնորհակալություն համագործակցության համար», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«Ընթացիկ տարում հատկապես կարեւոր ձեռքբերում էր կոթեցի ընտանիքներից մեկին ցուցաբերված աջակցությունը: Երեսուն տարի, երկաթյա տնակում, հակառակորդի գնդակոծության հնարավոր վտանգներից երեխաներին պաշտպանած ընտանիքը կշարունակի ապրել իր հայրենի գյուղում: Այս անգամ, սակայն, առավել ապահովՙ քարե տանը: Հուսահատությունն այլեւս հոգեվիճակ չէ նրանց համար. մարդիկ սկսում են ժպտալ ու հավատով նայել ապագային: Սա ամենաերկար սպասված նվերն էրՙ Ամանորի շեմին: Առաջին անգամ կյանքում Բեջանյանների երեսունամյա որդիները սկսել են մտածել ընտանիք կազմելու մասին», - ասել է «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» տնօրեն Աշոտ Եղիազարյանը:

Տավուշի մարզի Կոթի գյուղում բնակվող Բեջանյանների ընտանիքը վագոն-տնակում ապրել է երեք տասնամյակՙ այդ ամբողջ ժամանակ զգալով հակառակորդի կրակոցից եկող իրական վտանգը: Ընտանիքի հայրըՙ Բաբկենը, կյանքի հիսուն հինգ տարիներից մեծ մասն անցկացրել է 27 քմ մակերեսով մետաղյա պատերի մեջ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցությամբ իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ ընտանիքի կյանքը հիմնովին փոխվել է. Բեջանյանները քարաշեն, երկհարկանի տանը նախապատրաստվում է Նոր տարվա տոներին:

Բնակարանաշինությանՙ ընթացիկ տարվա ծրագրով, տոներից հետո բնակարանամուտ կնշի եւս մեկ ընտանիք: Այս անգամՙ Արագածոտնի մարզում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 28-12-2018

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ