RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 28-12-2018



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2019-01-09 22:06:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1931, Տպվել է` 468, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՓԻ ԳՅՈՒՂԸ ԴԱՐՁԱՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԻՑ ՕԳՏՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐ

Վայոց ձորի մարզի Արփի գյուղը Նոր տարին կդիմավորի լուսավորված փողոցներով: ԽՍՀՄ-ի փլուզմանը հաջորդած իրավիճակը մնացել է անցյալում: Խնդրի լուծմանն աջակցել են Հայաստանի տարբեր բնակավայրերում ենթակառուցվածքների եւ էկո-գյուղերի ցանցի զարգացումը թիրախավորած գործընկերներըՙ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Արփի գյուղում շինարարական աշխատանքները լայն թափով մեկնարկել էին ամռան երկրորդ կեսին: Արդեն լուսավորվել են հիմնական փողոցներըՙ գրեթե 2կմ տարածք: Կառուցվել է ամբողջությամբ նոր համակարգ: Տեղակայվել է 51 LED լուսարձակ: Կենսաբազմազանությամբ հարուստ բնակավայրերում, արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումն էկո-գյուղերի ցանցի ստեղծման քայլերից է: Այս կերպ հնարավոր կլինի այդ գյուղերն ինտեգրել կարեւոր գործընթացում, որի հիմքում դրված են բնապահպանական, տնտեսական, մշակութային եւ սոցիալական բաղադրիչները:

Բնակիչները ժամանակակից, էներգախնայող LED համակարգի գործարկումը կարեւոր են համարում ե՛ւ համայնքի ծախսերի, ե՛ւ մայրաքաղաք-գյուղ զարգացման տեմպերի կրճատման, ե՛ւ իրենց կյանքի որակի փոփոխության առումով: Հնարավոր խնայողությունների հաշվինՙ լուծելի կդառնան նաեւ այլ խնդիրներ:

Լուսավորության ժամանակակից էներգախնայող համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը եւ գյուղի բնակիչները:

«Լուսավոր մտքեր ունենալն իհարկե լավ է, սակայն հարկավոր է ունենալ նաեւ լուսավորված փողոցներ: Ցանկացած դրական տեղաշարժ կարող է նպաստել նոր ձեռքբերումների ձգտելուն: Մենք կանգնում ենք մեր հայրենակիցների կողքինՙ այդ ամենն ապահովելու համար: Ուզում ենք, որ մարզերում բնակվողները վստահ լինեն, որ իրենք անտեսված չեն: Հավատում ենք նաեւ, որ այս ծրագիրը կփոխի հանրային սեփականության նկատմամբ մարդկանց վերաբերմունքը: Եվ այն պահին, երբ յուրաքանչյուրն իր գյուղն ու զբաղեցրած տարածքը համարի իր սեփականը, ձեռքբերումներն ավելի շատ կլինեն», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Ի տարբերություն այլ լամպերիՙ LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայելՙ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

Գյուղի փողոցները ամռանը կլուսավորեն 21:00-ից մինչեւ 02:00, իսկ ձմռանըՙ 18:00-ից մինչեւ 01:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի նաեւ ամբողջ գիշեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 28-12-2018

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ