RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 28-12-2018



Տեղադրվել է` 2019-01-09 22:06:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1897, Տպվել է` 485, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՔՈՒՆ ՉԻ ՄԻԱՆԱ ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ

Պ.Ք.

Մոսկվան, Անկարան, Թեհրանը, գուցե նաեւ Բաքունՙ նույն նավակում

Նոր տարվա նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հարցազրույց է տվել ՀՏրրՌÿ-24 հեռուստաալիքին: Նախագահը արձագանքել է Բաքվի արտաքին մարտահրավերներին:

«Էներգետիկ նախագծերի իրականացման առումով մենք որեւէ խոչընդոտի չենք հանդիպում: Մյուս կողմից, Ադրբեջանի դերն ու նշանակությունը զգալիորեն մեծանում են ոչ միայն էներգետիկայի ոլորտում, այլեւ աշխարհաքաղաքական տեսակետից: Երկիրն ավելի է զարգանում, եւ մեր զարգացմանը զուգընթաց ուժեղանում է մեր վրա գործադրվող արտաքին ճնշումը: Մեզ փորձում են ներքաշել տարբեր քաղաքական արկածախնդրությունների մեջ»: Որպես ճնշման միջոց օգտագործվում են «այնպիսի միջազգային կազմակերպությունների բանաձեւեր, որոնց Ադրբեջանը չի էլ մասնակցում, մամուլում տարածվում են ստահոդ լուրեր» եւ նման այլ բաներ:

Ժամանակին Հենրի Քիսինջերն ասում էր, որ «Ադրբեջանը երբեք չի կարողանա էներգետիկ քաղաքականություն վարել որպես զուտ տնտեսական ձեռնարկում: Ի սկզբանե այն հանդիսանում է արտաքին քաղաքականության բաղադրիչ»: Իրոք, մինչեւ վերջերս, էներգետիկ քաղաքականությունը Ադրբեջանի արտաքին քաղաքականության գլխավոր ռեսուրսն էր: Խնդիր էր դրվում էներգետիկայի միջոցով ամրապնդել երկրի ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային դիրքերը, որպեսզի առաջին հերթին Արցախի խնդիրը լուծվի բացառապես ադրբեջանական սցենարով: Առավել եւս, որ Իրանը իր վիթխարի էներգետիկ պաշարներով պատժամիջոցների ռեժիմի տակ էր, Կասպիական տարածաշրջանում նավթի ու գազի տեսակետից գերիշխում էր միայն Ադրբեջանը: Ավելին, Բաքվում հույս ունեին, թե Մոսկվային չի հաջողվի իրականացնել սեփական էներգետիկ նախագծերը, մասնավորապես «Թուրքական հոսքը»: Ադրբեջանին թվում էր, թե ինքը հանդես է գալիս իբրեւ «Եվրոպայի էներգետիկ անվտանգության երաշխավոր»:

Այս կապակցությամբ Արեւմուտքում կարծում էին, թե Բաքուն տարածաշրջանում Մոսկվայի դերի մեծացման հակակշիռն է: Թեեւ քաղաքական քարտեզի վրա Ադրբեջանի գոյությունը ճանաչելի դարձավ, բայց նրան այդպես էլ չհաջողվեց ի հայտ եկած կապիտալն օգագործել Արցախի խնդրի լուծման հարցում: Արեւմուտքի կողմից Բաքվի ենթադրյալ շրջափակումը տեսականորեն նրան պետք է դրդի մերձենալ Մոսկվայի հետ, որն ունի էներգետիկ տարանցման այլընտրական նախագծեր եւ ներկայումս Սիրիայի հարցում դաշնակցում է Թուրքիայի եւ Իրանի հետ:

Այդ դեպքում Բաքվին ուրիշ ի՞նչ արկածախնդրություների մեջ ներքաշելու փորձերի մասին է խոսում Ալիեւը: Ամենայն հավանականությամբ, խոսքը հակաիրանական պատժամիջոցների ձեռնարկմանը Բաքվին դրդելու որոշակի արտաքին ուժերի ձգտման մասին է, այն մասին, որ Բաքուն հրաժարվի հավասարակշռության քաղաքականությունից եւ տեղաշարժվի դեպի ամերիկյան ուժի կենտրոնի կողմը:

«Ռեգնում» գործակալության կարծիքով, Ալիեւը իր հարցազրույցում կողմնորոշվել է: Նա Իրանի դեմ ուղղված գործողություններում սերտորեն չի համագործակցի ԱՄՆ-ի հետ, հնարավոր էՙ նույնիսկ ամրապնդի կապերը Մոսկվայի, Բրյուսելի, Թեհրանի, Անկարայի հետ: Ահա թե ինչու աչքի են զարնում ադրբեջանա-ռուսական հարաբերությունների զգալի զարգացումը, Թուրքիայի հետ ակտիվ խորհրդակցությունները: Օրերս այցով Թեհրանում էր գտնվում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը: Բաքուն սկսել է գործել առաջանցիկ տեմպերով, որպեսզի, եթե չվերացնի էլ հարավային հարեւանի հետ գոյություն ունեցող լարվածությունը, ապա գոնե դրան հաղորդի գործնականության հուժկու ազդակ, Վաշինգտոնին զրկի Բաքվին ու Թեհրանին ապակառուցողական սյուժեների պարտադրումից:

Մոսկվան, Թեհրանը, Անկարան, հավանաբար նաեւ Բաքուն, պատկերավոր ասած, հայտնվում են միեւնույն նավակում: Եթե Ադրբեջանին եւ Իրանին հաջողվի դիտորդի կարգավիճակ ստանալ ՀԱՊԿ-ում, ապա Երեւանի նոր իշխանությունները իրենց հռչակած «հայակենտրոնությամբ» կարող են այդ կազմակերպությունում կորցնել իրենց ազդեցությունը, նշում է Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը : Ռուսաստանին սահմանակից Անդրկովկասն ունի ռազմավարական կարեւորություն ինչպես բուն Ռուսաստանի համար, այնպես էլ Իսլամական Մեծ Մերձավոր Արեւելքի վրա նրա ազդեցության տեսակետից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 28-12-2018

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ