RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԱԶԳ-ի խմբագրակազմը առաջիկա երկու շաբաթը կլինի արձակուրդի մեջ եւ իր սիրելի ընթերցողներին կհանդիպի օգոստոսի 23-ին։
#047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 28-12-2018



Տեղադրվել է` 2019-01-09 22:06:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 4432, Տպվել է` 517, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՐԵՎՈՐԸ ՊՈՒՏԻՆԻ ՊԱՏԱՍԽԱՆՆ ԷՐ «ԱԶԳ»Ի ԹՂԹԱԿՑԻՆ

ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Ազգ» շաբաթաթերթի խմբագրության խնդրանքով Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հմայակ Հովհաննիսյանը ներկայացնում է իր տեսակետը վերջերս Մոսկվայում կայացած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսի ընթացքում Մոսկվայում «Ազգ»ի հատուկ թղթակից Գոհար Բոտոյանիՙ Պուտինին ուղղված հարցին եւ վերջինիս պատասխանին.

- Սոցիալական ցանցերում եւ մամուլում եղան տերբեր մեկնաբանություններ, թե ինչու Մոսկվայում հե՜նց «Ազգ»ի թղթակից Գոհար Բոտոյանն է ահա արդեն որերորդ անգամ արժանանում Ռուսաստանի նախագահին դիմելու եւ նրան ուղղված հարցեր հնչեցնելու պատվին: Չհաջողվեց խուսափել մեր ռուսալեզու մամուլի ներկայացուցիչների խանդի յուրահատուկ տեսարաններից, երբ հատուկ ուշադրություն էր հրավիրվում ոչ թե հարցի բովանդակության վրա, որը հակառակից գալով նպատակամղեց ՌԴ նախագահին փարատել Նիկոլ Փաշինյանի եւ նրա ղեկավարած կառավարության հասցեով մամուլում հնչող հայ-ռուսական հարաբերությունների անկման վերաբերյալ ահազանգային գնահատականները, այլ հարց տվողի հայկական առոգանությանՙ ակցենտի վրա:

Որտեղից պետք է մեր խելոքներն կռահեն, որ գուցե՞ Պուտինի ականջին տվյալ դեպքում հենց այդ ակցենտն էր հաճո, ինչպես նաեւ կարեւոր էր այն հանգամանքը, որ հարց տվողը Սփյուռքում եւ Հայաստանում գործող ավանդական հայկական կուսակցության ղեկավարներից մեկի կողմից հրատարակվող թերթի թղթակիցն է:

Պուտինը չէր լինի անցյալում արտաքին հետախուզության գնդապետ, եթե լավ չիմանար հայկական Սփյուռքի ներուժը եւ նույնիսկ խորհրդային տարիներին Ռամկավար Ազատական կուսակցության բարեացակամ եւ հարգալից վերաբերմունքը Խորհրդային Միության եւ ռուս ժողովրդի հանդեպ: Պուտինյան Ռուսաստանում, որտեղ ռեվիզիոնիստական տրամադրությունները գնալով ուժեղանում են, անցյալի փորձը կարեւորվում է, եւ ավելորդ անգամ առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերել Սփյուռքի այն քաղաքական շրջանակներին, որոնք ավանդաբար լոյալություն են դրսեւորել Մոսկվային, օգտակար է համարվում: Առավել եւս, եթե հաշվի առնենք այն, որ օր-օրի ավելի ու ավելի են նոսրանում Ռուսատանին ոչ թշնամաբար վերաբերող մտավորականների շարքերը, սաստկանում է հակառուսական քարոզչությունը: Եվ պատկերացրեք, որ այդ նույն ժամանակաշրջանում ռամկավարների ուժերով Երեւանում տպագրվող թերթը մշտական հիմունքներով հատուկ թղթակից է պահում Մոսկվայումՙ աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկում:

Այնպես որ «Ազգ» թերթի ներկայությունը ՌԴ փիառ հարթակներում պարբերաբար ընդգծելու ու կարեւորելու Պուտինի պարբերաբար դրսեւորվող տրամադրվածությունը միանգամայն հասկանալի է: Միանագամայն հասկանալի ու ողջունելի է նաեւ այն, որ մեր լրագրողը ձգտում է ոչ թե իր եսը ցուցադրել, ինչպես դա, ավաղ, ընդունված էՙ մանավանդ մեր հեռուստալրագրողների մոտ, այլ հարցի ձեւակերպումով հնարավորություն տալ հարցի հասցեատիրոջը բացվել ու ասել ամենակարեւորը: Իսկ ամենակարեւորը տվյալ դեպքում Պուտինին «ճիշտ պաս տալն էր», այսինքնՙ հայ-ռուսական հարաբերություններում դրական դինամիկայի եւ, որպես դրա ապացույց, Նիկոլ Փաշինյանի մոսկովյան հերթական այցի վերաբերյալ Պուտինի համար հայտարարություններ անելու հնարավորության ընձեռումն էր: Դա հաջողվեց, ինչը ամենակարեւորն էր բովանդակային առումով...:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 28-12-2018

AZG Daily #30, 02-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ