RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 21-12-2018



Տեղադրվել է` 2018-12-24 20:18:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1432, Տպվել է` 205, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԵՐԲԵՎԷ ՉԸՆԿՐԿԵԼ ՈՒ ՉԸՆԿՃՎԵԼ, ԱՅԼՙ ԴԻՄԱՆԱԼ ՈՒ ՀԱՂԹԵԼ». ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆ

ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության, ինչպես նաեւ եւ ԵՊՏՀ Մարքեթինգի եւ բիզնեսի կազմակերպման ֆակուլտետների համատեղ առաջարկին ընդառաջելովՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալել է այդ ֆակուլտետների ուսանողներին: Հանդիպման թեման գործարար ոլորտում հաջողության հասնելու համար անհրաժեշտ գիտելիքների ու հմտությունների զարգացումն էր:

Ուսանողական լսարանը մեծ հետաքրքրությամբ լսել է ՎիվաՍել-ՄՏՍ-իՙ որպես կայացած ընկերության եւ Ռալֆ Յիրիկյանիՙ որպես կայացած գործարարի հաջողության պատմությունները: Հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել ծանոթանալու գործարար ոլորտում խոչընդոտների հաղթահարմանն ուղղված լուծումներին, ու նաեւ պատկերացում կազմել կառավարման հմտությունների վերաբերյալՙ կոնկրետ օրինակներով:

Նման ձեւաչափով հանդիպումներն օգնում են ապագա գործարարներին ու տնտեսագետներին ավելի առարկայորեն հասկանալ ընկերության կառավարման համար անհրաժեշտ գործիքակազմի կիրառման ու հաջողության հասնելու ուղիները: Փորձի այսօրինակ փոխանցումը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ բուհում ձեռք բերված տեսական գիտելիքների կիրառման տարբերակները իրական իրավիճակներում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը նշել է, որ հաջողության հասնելու ճանապարհին պետք է պատրաստակամ լինել հաղթահարելու առկա դժվարություններն ու երբեւիցե չընկրկել:

«Դուք կարող եք ինձ հետ չհամաձայնել, սակայն պետք է երախտապարտ լինել ճակատագրին, որ «կոմֆորտի գոտում» չես ապրել: Կյանքի դժվարությունները կոփում են կամքն ու վճռականությունը, ուժ են տալիս հաղթահարելու կասկածներն ու անգնահատելի գիտելիքներ պարգեւում: Նրանք, ովքեր մշտապես գտնվում են հարմարավետության գոտում, այդպես էլ չեն հանդիպում դժվարությունների, չեն կանգնում սահմանափակ ռեսուրսներով մեծ խնդիրներ լուծելու անհրաժեշտության առջեւ, ու հետեւաբարՙ չեն սովորում: Խոչընդոտները ստիպում են մտածել, ուղիներ փնտրել: Իմ անցած տարիներին հետընթաց հայացք գցելովՙ ես երանի չեմ տալիս այն մարդուն, ով իր դեռահասության, պատանեկության ժամանակ նյութական մեծ հնարավորություններ է ունեցել: Այսպես անգամ կարելի է ձախողել ու կորցնել ամեն ինչ: Նա, ով ձեւավորել է հմտություն, ձեռք է բերել գիտելիք, հասել դրանցՙ գործած սխալների հիման վրա, նա այդ գիտելիքներն ու հմտությունները երբեք չի կորցնի, այլՙ շարունակաբար կկատարելագործի: Եվ, ըստ էության, հենց գիտելիքն ու հմտությունը, ինչպես նաեւ հոգեւոր արժեքներն են մեր միակ անօտարելի սեփականությունը: Ձգտեք ունենալ ինքնություն, այլ ոչ թեՙ պարզապես տիրել նյութական բարիքների»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը :

Հանդիպմանը հաջորդել է ինտերակտիվ զրույց ուսանողների եւ Ռալֆ Յիրիկյանի միջեւ: Գործարարը սիրով պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, իսկ վերջում պատրաստակամություն հայտնել եւս մեկ անգամ հանդիպելու կամ հյուրընկալելու նրանց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 21-12-2018

AZG Daily #19, 17-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ