RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 21-12-2018



Տեղադրվել է` 2018-12-24 20:18:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1640, Տպվել է` 205, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶՈՐՔԸ ԿՀԵՌԱՆԱ՞ ՍԻՐԻԱՅԻՑ

Պ.Ք.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է ամերիկյան զորքը դուրս բերել Սիրիայից, հաղորդում է Bloomberg գործակալությունը: Վերջինս մեջբերում է Թրամփի այն խոսքերը, որ ամերիկացիները լիովին հաղթել են «Իսլամական պետությանը» պատերազմից բզկտվող Սիրիայում:

Գործակալության աղբյուրի տվյալներով, զորքերը պետք է դուրս բերվեն հնարավորինս շուտ: Դուրսբերումը կդառնա ԱՄՆ-ի քաղաքականության կտրուկ փոփոխությունը, ինչը կարող է հանգեցնել ամերիկացիների աջակցությունը վայելող քրդական ջոկատների եւ Թուրքիայի զինված ուժերի բախումների:

Ֆրանսիական Liberation թերթը իր հերթին հաղորդում է, որ Սիրիայի հյուսիս-արեւելքում քրդերի վերահսկողությանը ենթակա տարածքներում տեղաբաշխված են ամերիկացի մոտ 2000 զինծառայողներ: Դրանք հիմնականում հատուկ նշանակության զորքեր են:

Թրամփի որոշումը վրդովմունք է առաջացրել նույնիսկ հանրապետական կոնգրեսականների շրջանում: Սենատոր Լինդսի Գրեմը հայտարարել է, որ «զորքի դուրսբերումը կարող է ԱՄՆ-ի համար դրամատիկ հետեւանքներ ունենալ տվյալ տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում: Դա մեծ հաղթանակ է «Իսլամական պետության», Իրանի, Բաշար Ասադի եւ Ռուսաստանի համար»:

Հոդվածագիրը նշում է, որ «Իսլամական պետությունը» Սիրիայում դեռ վերջնականապես պարտված չէ եւ պաշտպանական դիրքեր է զբաղեցնում մասնավորապես երկրի հարավ-արեւելքում: Դիմադրության օջախներ կան նաեւ անապատումՙ Իրաքի սահմանից ոչ հեռու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 21-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ