RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 21-12-2018



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2018-12-24 20:18:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1412, Տպվել է` 205, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԾՈՎԱԿ ՀԱՄԱՅՆՔՆ ԱՊԱՀՈՎՎԵԼ Է ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ

Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում, ԽՍՀՄ փլուզումից հետոՙ ավելի քան 25 տարի, արտաքին լուսավորության համակարգ չի եղել: Ժամանակի ընթացքում էլ ենթակառուցվածքները մաշվել են եւ շարքից դուրս եկել:

Գյուղի հիմնական փողոցները լուսավորվել են միայն երկու տարի առաջՙ համայնքների զարգացումը ծրագրային ուղղություն դարձրած կազմակերպությունների գործակցության արդյունքում: Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ջանքերով, միայն 2017թ.-ին, Ծովակում տեղադրվել է 50 LED լուսարձակ, իսկ այս տարվա ամռանըՙ եւս 43-ը: Արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ստեղծման շնորհիվՙ գյուղում լուսավորվել է 3300 մետր փողոց, որից շուրջ 1800 մետրը 2017թ.-ին եւ 1500 մետրըՙ ընթացիկ տարում:

Ծրագրի երկրորդ փուլի ավարտից հետո, էներգախնայող համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Ծովակ համայնքի ղեկավար Գարիկ Հակոբյանը եւ համայնքի բնակիչները:

«Այս ծրագիրն ունի կարեւոր երկու նպատակՙ նպաստել համայնքների զարգացմանը եւ թեթեւացնել առկա բեռը: Նոր ենթակառուցվածքների կառուցումն իրականացվում է այդ տրամաբանությամբ: Ուրախ եմ արձանագրել, որ այս գյուղում ծրագիրն ունեցել է հաջող ընթացք. փողոցները լուսավորվել են, իսկ դրա համար ծախսվող միջոցները լրացուցիչ բեռ չեն հողի մշակի համար: Կա նաեւ առաջին հայացքից քիչ նկատելի, բայց առավել կարեւոր արդյունքՙ մայրաքաղաք-գյուղ տարբերության կրճատումը: Դա չափազանց կարեւոր էՙ հատկապես արագ տեմպերով զարգացող ժամանակակից աշխարհում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Ի տարբերություն էլեկտրական լամպերիՙ LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայելՙ օգտագործելով 80 տոկոսով պակաս էլեկտրաէներգիա: Արտաքին լուսավորության բնապահպանական եւ էներգախնայող համակարգի ներդրման շնորհիվՙ գյուղական համայնքները էականորեն կրճատում են իրենց ֆինանսական բեռը, իսկ համայնքային միջոցների խնայումը նպաստում է գյուղական կյանքի աշխուժացմանը: Ծովակում համակարգի արդյունավետությունը զգացել են ծրագրի իրականացման առաջին իսկ փուլից: 2017թ.-ից խնայված միջոցներով, մասնակիորեն լուծվել է եւս մեկ խնդիր. համայնքը կառուցել է ավելի քան 1 կմ. երկարությամբ խմելու ջրագիծ:

Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչեւ 00:00, իսկ ձմռանըՙ 18:00-ից մինչեւ 23:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր:

Ծովակ գյուղի մասին

Ծովակ համայնքում 1827-1828 թվականից բնակվում են հայրենադարձներՙ Արեւմտյան Հայաստանի Մուշ բնակավայրից: 1920-ական թվականներից Ծովակը հայտնի է եղել իր նավահանգստով, որտեղից կապ է հաստատվել Սեւան քաղաքի հետ, իրականացվել է նավթամթերքի եւ տորֆի տեղափոխում: Հին գյուղի ավերակների եւ բնակիչների մասին վկայություններ կան ներկայիս գյուղի տարածքի արեւմտյան բարձրադիր մասում:

Մոտ 3500 բնակիչ ունեցող գյուղի տնտեսության հիմնական ուղղություններ ենՙ ձկնորսությունը, կարտոֆիլի եւ հացահատիկի, ինչպես նաեւ բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակումը: Գյուղացիները հիմնականում զբաղվում են մանր եւ խոշոր եղջերավորների անասնաբուծությամբ եւ թռչնաբուծությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 21-12-2018

AZG Daily #19, 17-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ