RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 21-12-2018



Տեղադրվել է` 2018-12-24 20:18:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1557, Տպվել է` 206, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԶԻԼՃՅԱՆՆԵՐԻ 400-ԱՄՅԱ ՁԱՅՆԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԸ ԴԵՌԵՎՍ ԶՐՆԳՈՒՄ Է

Հ.Ծ.

«Նյու Յորք Թայմսում» լրագրող Լարա Պելեգրինելլին Նորվելից (Մասաչուսեթս) անդրադարձել է Զիլճյան ընտանիքի արտադրած ծնծղաներին: «Դու կարող ես բոլորանվագ ներդաշնակություն ունենալ, բայց միայն ծնծղաներն են, որ կարող են այդ ներդաշնակության գեղեցկությունը հասցնել իր գագաթնակետին», մեջբերում է նա խոսքերը թմբկահար Բրայան Բլեյդի , որ ծանոթ է Քանտրի երաժշտության երգչուհի Էմիլու Հարիսին եւ ջազի սաքսոֆոնահար Ուեյն Շորտերին նվագակցելու իր վարպետությամբ: Նա արդեն 20 տարի է, ինչ օգտագործում է Զիլճյան ծնծղաները, որոնք 1618-ին, չորսհարյուր տարիներ առաջ, արտադրվել են առաջին անգամ Կոնստանդնուպոլսում Զիլճյան ընտանիքի կողմիցՙ մետաղների (մասնավորապես անագի եւ պղնձի) որոշակի համաձուլվածքից: Ստացման եղանակը որպես գաղտնիք հաղորդվել է սերնդե-սերունդ, ընտանիքի արու զավակներին:

Այդ թվականից առաջ, դեռեւս բրոնզե դարում, ծնծղաներ եղել են, բայց ոչ այնքան դիմացկուն եւ նույնքան էլ նուրբ հնչյունականությամբ, որքան հետագայում Զիլճյանների արտադրածները: 17րդ դարում Ավետիս Ա-ն սկսելով գործը փոխանցել է այն իր հաջորդներին: Այսօր սակայն առաջին անգամ լինելով ընտանիքի 14 սերունդների մեջ ընկերության գործադիր իշխանության ղեկն ստանձնել է Քրեյգի Զիլճյանըՙ Արման Զիլճյանի դուստրը: Կոնստանդնուպոլսի հարեւանությամբ գտնվող Սամաթիայում սկսված գործը հետագայում ԱՄՆ է տեղափոխվել 1915-ի ցեղասպանությունից մի փոքր առաջ: Բոստոնում ապաստան գտած հրուշակեղենի մասնագետ Ավետիս Գ-ն սկզբում տարակուսել է շարունակել ընտանիքի գործը, բայց հետագայում ուսումնասիրելով շուկան համոզվել է, որ հնարավորությունները մեծ են: Քուինսիում (Մասաչուսեթս) տեղակայված գործարանի համբավը տարածվել է ոչ միայն ամբողջ Ամերիկայում, այլեւ Եվրոպայում եւ այլուր: Հետագայում գործարանը տեղափոխվել է Նորվել (դարձյալ Մասաչուսեթսում), որտեղ այժմ ռոբոտներ էլ են աշխատում: Ընտանիքի զավակներից մեկն էլ ծնծղաներ արտադրող մասնաճյուղ է բացել Սաբիանումՙ Կանադայում:

Ծնծղաների հնչյունակությունը արդեն 57 տարի անընդմեջ ստուգող Լեոն Չիապինին բազմաթիվ անգամներ է լսում յուրաքանչյուր ծնծղայի ձայնային որակըՙ ստուգելու համար, թե համապատասխանո՞ւմ է արդյոք ընդունված նորմերին եւ ապա փորձում է գտնել նրա զույգին: «Բայց ինչպես թմբկահարներն են տարբեր լինում, այնպես էլ ծնծղաներն են մի փոքր տարբեր լինում միմյանցից», եզրակացնում է լրագրողուհին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 21-12-2018

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ