RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 21-12-2018



Տեղադրվել է` 2018-12-24 20:18:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 2226, Տպվել է` 209, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՆԴԱԼՆԵՐԸ 3-ՐԴ ԱՆԳԱՄ ԵՆ ՀԱՐՁԱԿՎՈՒՄ ՄԱԿԱՐԱՎԱՆՔԻ ՎՐԱ

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Բոլորովին վերջերսՙ դեկտեմբերի առաջին կեսին, երրորդ անգամ թալանվեց Մակարավանքը: Ցավոք սրտի, մինչեւ այսօր, թե՛ երկրորդ, թե՛ այս դեպքը բացահայտված չէ: Ի դեպ, երկրորդ դեպքը տեղի է ունեցել շուրջ մեկ տարի առաջ, հունվարի 13-ին: Ցավում եմ, որ այսօր, երբ դեռեւս անհայտ ուժերի կողմից հստակ միտում կա քանդելու մեր եկեղեցին ու ազգային-ավանդական ընտանիքը, արատավորելու մեր դարավոր ավանդույթները, հայն այսպես է վարվում իր հավատքի օջախի, 13-րդ դարից մեզ հասած չքնաղ համալիրի հետ:

Կատարվածի շուրջ հեռախոսազրույց ունեցա Մակարավանքի հոգեւոր հովիվ Տեր Արշավիրի հետ:

Հարցին, թե ինչ մասշտաբի գողության մասին է խոսքը, Տեր Արշավիրը պատասխանեց.

«Նախՙ մինչեւ Ձեր հարցին պատասխանելն ասեմ, որ մեզ համար ամենակարեւորը ոչ թե նյութականն է, այլ բարոյականը: Վնաս են հասցրել բարոյապեսՙ թե՛ մեզ, թե՛ ժողովրդին: Իսկ նյութականի մասով ասեմՙ գողացել են սուրբ սեղանի մոտ դրվող երկու մեծ մոմակալները, մեկ քշոց, մեկ կոնքՙ իր ջամանով: Վնասել են նաեւ մուտքի դուռը: Ճաղավանդակից պատրաստված դուռ ունեք, որի վրա երկու փական կա, երկուսն էլ կոտրել են, դրանից հետո, հասնելով փայտյա դռանը, դրա փականը նույնպես կոտրել են: Հետո կոտրելով գանձանակը, նվիրատվությունների գումարներն են գողացել: Կրպակի փականն էլ են ջարդել, բայց այնտեղ գումար չի եղել»:

«Սա առաջին դեպքը չէ, նախկինում եւս երկու նման դեպք է եղել, ոստիկաններն ասում են, որ ձեռագիրը նույնն է: Ի դեպ, երկրորդ անգամ էլ գողերը նույն կերպ էին վարվել, ինչ կարողացել էինՙ տարել էին: Մի տեսակ տպավորություն կար, որ փորձել էին անգամ հուշանվերները փչացնել»,-շարունակեց Տեր Արշավիրը:

Հարցինՙ թե ո՞րն է ժողովրդի դերն այս դեպքում, հոգեւոր հովիվը պատասխանեց.

«Այս գործը նախՙ ոստիկանության պատվի հարցն է, որովհետեւ նախորդը դեռ չբացահայտված, տեղի է ունեցել եւս մի պղծություն: Հետո էլ ժողովուրդը պետք է պահանջի, հսկի, պահպանիՙ մեծ հավատով: Հայ Առաքելական եկեղեցին ազգապահպան կառույց է, նրան չի կարելի միայնակ թողնել, մանավանդ հիմա, երբ ամեն բան արվում էՙ մեր եկեղեցու հիմքերը թուլացնելու, խարխլելու համար: Դարերով, երբ մենք պետականություն չենք ունեցել, եկեղեցին է եղել ժողովրդի առաջնորդը, ուղենիշը, իսկ հիմա, տեսեք, թե ուր ենք հասել:»

«Այնուամենայնիվ, ես, որպես եկեղեցու կրտսեր սպասավոր, մեր ժողովրդին զգում եմ իմ թիկունքում: Լավ է լինելու: Ձեր զանգն էլ կարծեսՙ նախախնամություն լիներ: Քիչ առաջ եմ վերադարձել սահմանի գյուղից, որտեղ երեխաների հետ էի, միջոցառում էրՙ Սուրբ Ծննդյանը նվիրված, մասնակցում էին Աչաջուր, Բերքաբեր եւ Ծաղկավան համայնքի կիրակնօրյայի սաները:Եկա ու զանգեցիք: Օգտվելով առիթից մաղթում եմ, որ Սուրբ Ծննդյանն ընդառաջՙ Քրիստոսի լույսը տարածվի մարդկանց հոգիներում ու սրտերում - բոլորը բարությամբ լցվեն: Աստված օրհնի բոլորիս»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 21-12-2018

AZG Daily #19, 17-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ