RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 21-12-2018



Տեղադրվել է` 2018-12-24 20:18:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 2296, Տպվել է` 209, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԼԵՔՍԻՍ ՕՀԱՆՅԱՆԻ «ՇԱԿՄԱՏ» ԲՐԵՆԴԻՆ

Հ.Ծ.

Սիլիկոնյան հովտում հռչակ վայելող, «Reddit» առցանց հարթակի համահեղինակ, միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը , որի մասին «Ազգ»ը ժամանակին գրել է, հրապարակ է հանել իր նոր բիզնես արտադրանքը, հայկական կոնյակը, որին տվել է «Shakmat» անունը:

Թենիսի «գերաստղ» հռչակված Սերենա Ուիլյամսի ամուսինը, որ անցյալ տարի նաեւ բախտավորվեց իր հենց առաջին զավակով, վստահ է, որ հայկական կոնյակը ավելի լավ ճանաչման կարիքն ունի աշխարհում: Նրա թողարկածը 23 տարվա հնության, 40 տոկոս ալկոհոլ պարունակող խաղողի հումքով պատրաստված կոնյակ է, որի «Շախմատ» անունը իր իսկ խոստովանությամբ շատ հարազատ է իրեն, որովհետեւ այն պարունակում է իր մեջ «համբերություն, խելացի, մտածված քայլեր եւ գիտելիքների հնարամիտ օգտագործում, արժեքներ, որոնց մեծ կարեւորություն եմ տալիս ես»: Բրուքլինում ծնված, Ցեղասպանությունից փրկվածների ծոռը Հայաստանի եւ իր արմատների հետ ծանոթացել է Վերա անունով մեծ հորաքրոջ միջոցով: Ալեքսիսի հայրըՙ Քրիսը հայ է, իսկ մայրըՙ Անքենՙ գերմանուհի: Հայաստան է այցելել 2010 թվին, որտեղ ականատես է եղել, թե ինչ կարեւորություն է տրվում շախմատին: Նրա գործընկերն է «Ֆլավիար» ոգելից խմիչքների ակումբը, որն արդեն ունի իր մշտական հաճախորդները, որոնց համար նոր ատադրանքը վաճառվում է 95 դոլարով: Առցանց առեւտուր անողների համար այն 110 դոլար արժի: Առայժմ թողարկվել է 2.400 շիշ: Հետագայում արտադրանքի քանակը ավելանալու է, վստահեցնում է Ալեքսիսը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 21-12-2018

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ