RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 21-12-2018



Տեղադրվել է` 2018-12-24 20:18:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 2236, Տպվել է` 215, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ Է ՇՆՈՐՀՎԵԼ

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դեկտեմբերի 20-ին «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սեֆիլյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր հայկական անձնագրի օրինակը եւ գրել, որ ինքը վերջապես ստացել է ՀՀ քաղաքացիություն:

«Հուսով եմ, որ տեղի ունեցող փոփոխությունները, որոնց շնորհիվ այսքան տարիներ հետո ես ՀՀ քաղաքացիություն ստացա. համակարգային բնույթ կունենան եւ սկիզբ կդնեն Հայաստանը համայն հայության հայրենիք դարձնելու գործընթացին», գրում է Սեֆիլյանը:

Հիշեցնենք, որ նա դեռ ՀՀԿ-ի արշալույսին դիմել էր պատկան մարմիններինՙ քաղաքացիություն ստանալու խնդրանքով եւ մերժվել: Նախկինում, մի քանի անգամ, «Ազգ» թերթում բարձրաձայնվել է այդ խնդիրըՙ դատապարտվելով կողմնակալ վերաբերմունքն ու քաղաքական հայացքների պատճառով մարդուն սեփական հայրենիքի քաղաքացի լինելու պատվից զրկելը:

Ավելացնենք, որ Ժ. Սեֆիլյանը «Արցախի հերոս» կոչումն ունի. նա եղել է Շուշին ազատագրող ջոկատներից մեկի հրամանատարը: Ծագումով լիբանանահայ է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 21-12-2018

AZG Daily #19, 17-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ