RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
2021-01-27 21:40:33Դիւանագիտական նոր պատեհութիւններ որոնցմէ պէտք է օգտուի հայաստանը
2021-01-27 20:49:29Ալիևը հայտարարում է, որ Հայաստանում ժամանակին ադրբեջանցիներ են ապրել և նրանք պետք է հետ վերադառնան այդտեղ ապրելու
#046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 21-12-2018



Տեղադրվել է` 2018-12-24 20:18:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 2705, Տպվել է` 211, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԵՎԱՆԻ ԴԱՏԱՐԿ ԴՐԱՄԱՊԱՆԱԿԸ

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Իմացանք, որ Երեւան քաղաքի 2019 թ. ծախսերը գերազանցելու են ոչ միայն 2018 թ. ծախսերին, այլեւ 2019 թ. իր իսկ եկամուտներին: Կարծում եմ, որ այս առումով լուրջ պարզաբանումների կարիք կա: Եթե քաղաքի ծախսերը գերազանցում են եկամուտներին, որտեղի՞ց է ձեռք բերվելու պակասորդը: Ասենք, Օպերայի շենքը վաճառելու են Աբովյան քաղաքի՞ն, թե՞ Մաշտոցի պողոտան գրավով տալու են Վարդենիսին, թե՞ 1.3 միլիարդ դեֆիցիտը պետբյուջեից է գալու: Քանի որ Օպերան այսպես թե այնպես նաեւ աբովյանցիներինն է, վարդենիսցիների ուշքն էլ առանձնապես չի գնում Մաշտոցի պողոտայի համար, ենթադրելի է, որՙ պետբյուջեից է դուրս գրվելու անհրաժեշտ գումարը: Բա եղա՞վ: Պետբյուջեից պետք է գումար դուրս գրվի Երեւանի որեւէ շենքի աղբատարը վերանորոգելու համա՞ր: Երեւանի վերելակների նորոգման համա՞ր: Պաշտոնյանրեի ֆռֆռալու ծախսերի եւ աշխատակիցների անգլերեն չրթելու համա՞ր: Պետբյուջեն ընդհանուր է, չէ՞, վճարում են բոլորըՙ Բերքաբերի, Նոր Վերինշենի, Փամբակի ու մյուս բնակավայրերի բնակչները: Պետությունը պետություն, բայց հիշյալ գյուղերի բնակիչները պարտավո՞ր են հարկեր վճարելՙ Բ2 թաղամասի շենքերից մեկի աղբատարը վերանորոգելու համար: Չե՞ք կարծում, որ Երեւանը սահմանամերձ յուրաքանչյուր գյուղի ավելի պարտավոր է, քան հակառակը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 21-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ