RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 21-12-2018



ԼՐԱՀՈՍ

Տեղադրվել է` 2018-12-24 20:18:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 2459, Տպվել է` 210, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԿՈՅԻ ԲԵՐԱԾ ՏՈՆԱԾԱՌԻ ՏԱՐՈՆԱԲԱՐՈ ԾԱԽՍԵՐԸ

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Չբավարարվելով հին իշխանությունների մերժմամբ, Երեւանի արժանապատիվ քաղաքապետ Հայկ Մարությանը մերժեց նաեւ քաղաքի հին, գրեթե երեսնամյա տոնածառը: Պատճառաբանելով, որ այն «կարգին» չէ: Քաղաքագլուխը Մոսկվայից բերել տվեց նորՙ մոտ 150 հազար ԱՄՆ դոլար արժեցող տոնածառ: Մոսկվայից ինչ-որ բան բերելու առումով սա բացառիկ, թռիչքաձեւ երեւույթ է:

Ցավոք սրտի, սակայն, 150 հազար դոլար արժողությամբ տոնածառ ունեցող քաղաքում այս տարի էլ են լինելու երեխաներ, որոնք Ամանորի գիշերը մարած լույսերով տանն արդեն քնած են լինելու, որոնք առավոտյան, ի տարբերություն Մարությանի ու նրա շքախմբի, տխրելու են, որովհետեւ Ձմեռ պապիկն այս տարի էլ հուսախաբ է անելու նրանց: Ցավոք սրտի, դրանք այն երեխաներն են, որոնց ծնողներին, երեխա ժամանակ, հարստահարել է ՀՀՇ-ն, որոնք ծնող են դարձել ՀՀԿ-ի տարիներին եւ ունեցել այդ երեխաներին, որոնց հանդեպ, հարստահարելու առումով, ՀՀԿ-ն անտարբեր չի մնացել: Իսկ դուք ի՞նչ եք անում, պարոնայք, ՀՀԿ-ից սրանո՞վ էիք տարբերվելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 21-12-2018

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ