RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 21-12-2018



Տեղադրվել է` 2018-12-24 20:18:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 2378, Տպվել է` 218, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Economist-Ի 2018-Ի «ՏԱՐՎԱ ԵՐԿԻՐԸ» ՀԱՅԱՍՏԱՆՆ Է

Հ.Ծ.

Ամեն շաբաթ ավելի քան մեկ միլիոն բաժանորդներ վստահում են մեզ զգալու աշխարհի զարկերակը, գրում է անգլիական հեղինակավոր «The Economist» շաբաթահանդեսը, որն ամեն տարեվերջին ընտրում է «տարվա երկիրը» ըստ այնտեղ տեղի ունեցած իրադարձությունների տարածաշրջանային կարեւորությանն ու միջազգային արձագանքներին: «Այս տարվա մեր մրցանակը հանձնվում է ոչ ամենաազդեցիկ, ոչ էլ ամենահարուստ երկրին: Ընդհանրապես ընտրությունը կարող է խաբուսիկ լինել: Տարվա ընթացքում կատարված աստղապսակ իրադարձությունը դեռ ապագա հաջողությունների երաշխիքը չէ: Օրինակ անցյալ տարվա մեր ընտրած Ֆրանսիայում այսօր խռովություններ են տեղի ունենում: 2015-ի մեր ընտրության երկիրըՙ Միանմարը հետընթաց է ապրում: Այդուհանդերձ, ընտրություն պետք է կատարենք: Աշխատակիցներից ոմանք առաջարկեցին Բրիտանիան ճանաչել տարվա երկիր, որպես աշխարհին օգտակար զգուշացում տվող երկրի, որը լինելով հարուստ, խաղաղ եւ կայունՙ կարող է սայթաքել եւ սահմանադրությանը դեմ գնալ: Ուրիշներ նշեցին Իռլանդիայինՙ Բրեքսիթին հակադրվելու համար: Եղան նաեւ այլ առաջարկներՙ Մալայզիա, Եթովպիա եւ Հայաստան: Ո՞ր երկիրն ամենամեծ առաջընթաց քայլը կատարեց այս տարվա ընթացքում:

Մեր ընտրությունը կանգ առավ այս վերջինիսՙ Հայաստանի վրա: Սերժ Սարգսյանը փորձեց հնարամտությամբ երկարացնել իր պաշտոնավարման ժամկետը, ինչը տեղի տվեց զանգվածային բողոքների: Հայտնվեց խարիզմատիկ, մորուքավոր նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը, որն իշխանության ղեկին բազմեց օրինական եւ պատշաճ կերպով պայքարելով կոռուպցիայի եւ անձեռնհասության դեմ: Նրա նոր կուսակցություն-դաշինքը քվեների 70 տոկոսով հաղթանակ արձանագրեց խորհրդարանական արտակարգ ընտրություններում: Իշխանափոխության ժամանակ ոչ ոք չսպանվեց: Եվ մի վաղեմի, բայց հաճախ սխալ կառավարված երկիր այդ անհանգիստ տարածաշրջանում հնարավորություն ստացավ ժողովրդավարության ուղին բռնելու», գրում է հանդեսի խմբագիրը եւ վերջում անգլերեն տառերով ավելացնում «Shnorhavorum yem!»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 21-12-2018

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ