RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 14-12-2018



Տեղադրվել է` 2018-12-14 00:00:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 1674, Տպվել է` 213, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸՙ ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ

Արագածոտնի մարզի Զարինջա գյուղում բնակարանամուտ է նշվել: Աթոյանների ընտանիքն առաջիններից էրՙ ընթացիկ տարվա բնակարանաշինության ծրագրում ընդգրկվածներից: ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, ձմռան երկրորդ տասնօրյակն ամենասպասվածն է դարձել նրանց համար: Նման ձեռքբերումը կարեւոր է բոլորիՙ ծրագիրն իրականացնողների, շինարարության շուրջ համախմբված կամավորների եւ երկարատեւ սպասումից հետոՙ տան տեր դարձածների համար:

Աթոյանները կիսակառույց շինություն էին ձեռք բերել չորս տարի առաջ: Այդտեղ ապրելուՙ նրանց ձգտումն ավարտվել էր անհաջող փորձով. կիսաքանդ հատակով, կաթացող տանիքով, շարքից դուրս եկած դուռ-պատուհաններով շինության ներսում դիմացել էին ընդամենը երկու ամիս: Արամն իր ընտանիքով ստիպված էր եղել նորից վերադառնալ հայրական օջախ եւ ապրել եղբոր ընտանիքի հետ. 11 հոգովՙ նույն հարկի տակ:

«Երբ տունը գնեցինք, բոլորս շատ ուրախ էինք. համոզված էինք, որ ոչ միայն իմ, այլեւ եղբորս ընտանիքը տան տեր պիտի դառնար: Ծնողներս էլ կապրեին հանգիստ ու առանց նեղվածքի: Երկու ամիս կիսակառույցում ապրելու փորձերից հետո, ստիպվածՙ կրկին հայրական տուն տեղափոխվեցինք... անհնար էր այդ պայմաններում ապրելը: Այս ծրագիրը միանգամից երկու ընտանիքի երջանկության պատճառ է դարձել: Էլ ի՞նչ կարող է երազել մարդը, եթե ոչՙ իր սեփական անկյունն ու տանիքը: Շնորհակալ ենք»,- ասել է ընտանիքի հայրըՙ Արամը:

Կիսակառույց տան շինարարական աշխատանքներին մասնակցել են նաեւ գործընկեր կազմակերպությունների կամավորները: Նրանց աջակցությամբ, Աթոյանների կիսակառույցի շինարարությունն ավարտվել է սեղմ ժամկետներում: Ընտանիքը բնակարանամուտը նշել է աջակցողների հետ:

«Այս ծրագիրը թույլ է տալիս աջակցել այնպես, որպեսզի խնդիրների մեջ հայտնված քաղաքացին դրանք հաղթահարի արժանապատվությամբ: Դա շատ կարեւոր է մեզ համար: Մեր գործակցության հիմքում դրված է այդ չափանիշը: Նա, ում հաջողվում է դուրս գալ անհաղթահարելի թվացող վիճակից, պետք է չկաշկանդվի նաեւ հետագայում: Մենք մերժում ենք անտարբերությունը եւ ակնկալում, որ բնակարանի տեր դարձած յուրաքանչյուր ընտանիք մեկընդմիշտ հրաժեշտ տա հուսահատությանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«Հերթական բնակարանամուտն ենք տոնումՙ ջերմ զգացողությամբ: Հանապազօրյա հացը սեփական քրտինքով վաստակող այս շինական ընտանիքը տարիների ընթացքում կորցրել էր սեփական տանիքն ունենալու հույսը: Այսօր նորոգվել է ե՛ւ այդ հույսը, ե՛ւ ապագայի նկատմամբ լավատեսությունը: Կարող եմ արձանագրել, որ մեկ ընտանիքի աջակցելովՙ սա փաստացի երկու ընտանիքի խնդիր լուծելու հիանալի հնարավորություն էր»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 14-12-2018

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ