RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 07-12-2018



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2018-12-07 14:53:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1614, Տպվել է` 210, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՎԵՐԻՉ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ԵՐԵՍՈՒՆ ՏԱՐԻ ԱՆՑՙ ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Գյումրեցի Հովհաննիսյանների ընտանիքը, 1988թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո, երեք տասնամյակ ապրել է փայտյա ինքնաշեն կացարանում: Բազմանդամ ընտանիքի հայրըՙ Մարտինը, համերկրացիներից շատերի նման, փորձել է ինչ-որ լուծում գտնել, երբ զգացել է, որ ժամանակավոր կացարանից դուրս գալու նպատակը հեռու է իրականություն դառնալուց: Խոնավությունից քայքայված կացարանին ամեն կերպ տան տեսք տալու նրա փորձերը, սակայն, ձախողվել են: Իսկ նոր տուն կառուցել չի հաջողվելՙ սոցիալական պայմանների պատճառով: Երեք տասնամյակ է պահանջվելՙ միայն պատերն ու տանիքը կառուցելու համար: Ժամանակավորից երկարաժամկետ բնակավայրի վերածված փայտե կացարանը մնացել է ընտրության միակ հնարավորությունը:

Ընթացիկ տարվա գարունն ավետաբեր է եղել Հովհաննիսյանների համար. ընտանիքին ընդգրկվել է գործընկեր կառույցներիՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրում: Կամավորության սկզբունքով համախմբված թիմերը Մարատի հետ շինարարություն են սկսելՙ նրա երազանքն իրականություն դարձնելով: Նոր եւ կոմունալ բոլոր պայմաններով ապահովված բնակարանում հյուրընկալվել են աջակցող կազմակերպությունների ղեկավարները:

«Որեւէ գործում յուրաքանչյուրը պետք է ունենա հենման կետ: Մեկի համար դա կարող է լինել հույսը, մյուսի համարՙ վճռականությունը, երրորդի համարՙ կամքը: Կարեւոր չէ, թե երազանքների իրականացման ճանապարհին ով ինչ կընտրի: Կարեւորը դրանցից մեկի առկայությունն էՙ սկսած գործում: Մեզ համար, իբրեւ կազմակերպություն, կարեւոր է մեր հայրենակիցների համար այդ հենման կետն ապահովելը: Ուրախությամբ եմ արձանագրում, որ եւս մեկ ընտանիք, մեր գործակցության արդյունքում, հաղթահարեց տարիների խնդիրն ու լուսավոր ժպիտով կարող է նայել ապագայինե,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Հովհաննիսյաններն արդեն չեն անհանգստանում տեղանքին հատուկՙ ցրտաշունչ ձմռան հեռանկարից: Ավելին, կա տարեմուտը նոր բնակարանում նշելու անհամբեր սպասում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ