RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 07-12-2018



Տեղադրվել է` 2018-12-07 14:53:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 3189, Տպվել է` 215, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՆՈՐ, ԲԱՅՑ ՈՉ ՆՈՐԱՑՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պրոֆեսոր

Քաղաքականությունից հեռու եմ այնքան, որ քաղաքականությունն է ինձանով զբաղվում: Դրանով հանդերձ, խորհրդարանական ընտրություններին նախորդող այս մրցավազքին անտարբեր նայել չեմ կարողանում, քանի որ ստացվել է մի իրավիճակ, երբ նախկինում ամիս եւ ավելի տեւող այդ գործընթացը սաստիկ խտացել է, դրանից էլ` բոլոր գույները` մգացել:

Շարքային քաղաքացին ուղղակի մոլորվել է խոստումների այս հեղեղում: Բոլոր կուսակցությունների ու դաշինքների բոլոր ներկայացուցիչները մեկը մյուսից համոզիչ տոնով ու դեմքերի լրջագույն արտահայտություններով ասում, համոզում են, որ իրենցից է սկիզբ առել աշխարհը, իրենք են բոլոր խելացի մտքերի հեղինակները, իրենց վարկանիշն է ամենաբարձրը եւ եթե հանկարծ իրենք «սոսկ թյուրիմացության արդյունքում» չընտրվեն, երկրագունդը դուրս կգա իր ուղեգծից եւ աշխարհն ու մարդկությունն անխուսափելիորեն կկործանվեն: Լավ, ի՞նչ անի խեղճ քաղաքացին, ինչպե՞ս կողմնորոշվի...

Փորձեցի ինքս ինձ համար գոնե որեւէ պատասխան գտնել եւ դիմեցի փորձված` համեմատության մեթոդին, որպեսզի կարողանամ գտնել ռացիոնալ հատիկն ու դրանով կողմնորոշվեմ:

Այսպես. եթե նախկին ընտրություններին հատուկ էին ասֆալտ փռելու, ապա այս ընտրություններն առանձնանում են ասֆալտին փռելու գործընթացով:

Եթե նախկինում ընտրությունները երկ կամ եռաբեւեռ էին, ապա այսօր տատիս բառերով ասածՙ «շունը տիրոջը չի ճանաչում»:

Եթե նախկինում էլ բոլորը խոսում-բացատրում էին իրենց ծրագրերի ու նպատակների առավելությունների, բացարձակ ճշմարտացի լինելու եւ հաղթանակի դեպքում անվերապահորեն հաջողություններ ապահովելու մասին, ապա այսօր բոլորին ավելի շատ հատուկ է մյուսներին սեւացնելու, մերժելու, քան թե իրենց իրավացիությունն ապացուցելու-համոզելու հակումը:

Եթե նախորդ ընտրությունների ժամանակ չնչին բացառությամբ նույն դեմքերն էին նույն ասելիքով գերակշռում, ապա այս անգամ մարդիկ հանդիպելուց իրար հարցնում են, թե կա՞ մեկն իրենց շրջապատում, որ չի առաջադրվել: Ես իհարկե բազմակարծությանն ու նոր գործիչներին դեմ չեմ, սակայն այսքա՞ն, այս ձեւերո՞վ: Իրոք, որ Հայաստանում բնակվող շուրջ երեք միլիոն բնակչությունից երկու միլիոն իննհարյուր իննսուն ինն հազար պատգամավորացու ունենք: Անհամեստ չհնչիՙ միակ ոչ թեկնածուն էլ ես եմ, քանի որ էս ամեն ինչից գլուխ չեմ հանում:

Եթե նախորդ քարոզարշավների ժամանակ բանավեճերն այնքան էլ առատ չէին, իսկ եղածներն էլ հիմնականում նախածրագրված, դեկորատիվ բնույթ ունեին, ապա այս անգամ դրանք ուղղակի մոդա են դարձել: Հեռուստաընկերությունները միմյանց հերթ չտալով եւ խիստ պատրաստակամ են կազմակերպում դրանք, քանի որ նախ փող են աշխատում, հետո էլ ամենակրիմինալ ու սրտաճմլիկ սերիալներից շատ ավելի բարձր վարկանիշ են ապահովում:

Եթե նախկինում հիմնականում բուկլետներ էին բաժանվում եւ ցուցապաստառներ փակցվում նախատեսված վայրերում եւ շենքերի պատերին, ապա այս անգամ լուսանկար-հիշեցումներ փակցնելու թիրախ են դարձել նաեւ խեղճ ծառերը:

Եթե նախկինում ընտրությունների ելքն ու հավանական ընտրյալների մեծ մասը նախապես հայտնի էին, ապա այս անգամ շատ բարձ վարկանիշ ունեն նաեւ պայուսակներն ու սելֆիի ձողերը:

Եթե նախկինում շատերն ընտրակաշառքի միջոցով որոշ հարցեր էին լուծում (ուսման վարձ, կոմունալ վճարումներ եւ այլն), ապա այս անգամ այդ հարցերին փորձում են լուծում գտնել հարուստ երկիր դառնալու խոստում-սպասելիքներով:

Եթե նախկնում նախընտրական գործընթացի ժամանակ թաղային հեղինակությունները աննախադեպ ակտիվանում եւ քաղաքի տարբեր մասերում «ճշտի օֆիսներ» բացելով լրջորեն ազդում էին ընտրությունների ելքի վրա, ապա այս անգամ նրանք համեստորեն իրենց խաղից դուրս են դրել:

Ի վերջո, եթե նախկինում մարդկանց մեծ մասը միաբերան ասում էր, թե իր մասնակցելը կամ չմասնակցելը ոչինչ չի փոխի եւ ամեն ինչ արդեն որոշված է, այս անգամ այնքան էլ այդպես չի: Հավանաբար իրոք որոշակի դրական տեղաշարժ է եղել «իշխանության աղբյուրն ու տերը ժողովուրդն է» դաշտում: Որ իրոք ժողովրդի մեջ հավատ է արթնացել վաղվա օրվա, նորի ու նորովիի նկատմամբ:

Շուտով կպարզվի՞ ինչ-որ բան:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա, 04.12.2018

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 07-12-2018

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ