RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 30-11-2018



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2018-11-29 23:19:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1020, Տպվել է` 219, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏՀՏ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ՎիվաՍել-ՄՏՍ, Սինոփսիս Արմենիա, Յունիքոմփ ընկերությունների եւ ՏՀՏ գործատուների միության միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, «ՄՏՍ Հայաստան», «Սինոփսիս Արմենիա», «Յունիքոմփ» ընկերությունները եւ Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն ստորագրել են փոխըմբռնման հուշագիրՙ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Միկրոէլեկտրոնիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» եւ «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկաների ներդրման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, «ՄՏՍ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Յունիքոմփ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը եւ ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:

Շնորհավորելով բոլոր կողմերին հուշագրի ստորագրման կապակցությամբՙ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ՏՀՏ ոլորտում ԿԳ նախարարությունը սերտ համագործակցում է հիշյալ ընկերությունների հետ: Նրա խոսքովՙ 2015 թվականից իրականացվող փորձնական ծրագիրն այսօր ընդլայնվում է. ծրագրում ներառված 10 ավագ դպրոցներին ավելանում են եւս 5-ը: «Հոկտեմբերին ունեցել ենք ամփոփիչ քննարկումՙ արձանագրելով ծրագրի արդյունավետությունը եւ դրա ընդլայնման անհրաժեշտությունը: Այս հուշագիրը եւս մեկ անգամ փաստում է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը կառավարության առաջնահերթություններից է, եւ պետություն-մասնավոր համագործակցությունն անհրաժեշտ է, որպեսզի այս ոլորտում ունենանք հաջողություններ»,- նշել է նախարարի պաշտոնակատարըՙ վստահություն հայտնելով, որ այս համագործակցությունն է՛լ ավելի է խորանալու: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նաեւ ծրագրում ներգրավված դպրոցների տնօրեններինՙ ընդգծելով, որ առանց վերջիններիս աջակցությանՙ չէր արձանագրվի նման հաջողություն: «Մի փոքր դժվարություն կաՙ նոր դպրոցների ներառման հետ կապված, քանի որ համապատասխան մասնագետներ գտնելու եւ նրանց վերապատրաստելու խնդիր կա: Սակայն այս հարցը եւս հաջողությամբ լուծելու ենք եւ առաջ գնալու: ՏՀՏ ոլորտում բարձրակարգ մասնագետներ ունենալը նշանակում էՙ ոլորտը սպասարկող լրացուցիչ ծառայություններ մատուցող նոր աշխատատեղեր», - նշել է Արայիկ Հարությունյանը եւ հավելել, որ ծրագրում կներգրավվեն նաեւ մարզերի ավագ դպրոցները, քանի որ ապակենտրոնացումը եւ մարզերի համաչափ զարգացումը եւս կառավարության առաջնահերթություններից էՙ առավել եւս, որ փորձնական ծրագրում ներգրավված Գյումրիի եւ Վանաձորի դպրոցները հանդիսացել են ծրագրի առաջամարտիներ:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը եւս իր հերթին փաստել է, որ ծրագիրը բավականին մեծ հաջողությամբ է իրականացվում: «Հպարտ ենք, որ Հայաստանը միակն է աշխարհում, որի ավագ դպրոցներում այս առարկաները պարտադիր են: Սա շախմատից հետո երկրորդ ֆենոմենն է, որ արտահանվում է Հայաստանից, քանի որ անգամ զարգացած երկրների ներկայացուցիչներն են նշում դրա մասին: Գիտենք, որ կառավարությունը բարձր տեխնոլոգիաները հայտարարել է տնտեսության զագացման առաջնահերթություն, եւ եթե ցանկանում ենք, որ այն լինի հիմնական լոկոմոտիվը, ապա պետք է որակյալ կրթություն ապահովենք»,-նշել է նա:

«ՄՏՍ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքովՙ կարեւոր է, որպեսզի բիզնեսն իր կուտակած փորձը փոխանցի աճող սերնդին: «Այս ծրագիրը փաստում է, որ նորարար գիտելիքներ փոխանցելով աշակերտինՙ մենք նրան մասնագիտական կողմնորոշման հնարավորություն ենք տալիս: Մասնագետ պետք է սկսել պատրաստել դեռեւս ավագ դպրոցից, որպեսզի նա շուկա մտնելիս ունենա նվազագույն գիտելիքներ, որպեսզի նաեւ մենք կարողանանք ընտրել որակյալ կադրեր»,-նշել է բանախոսը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 30-11-2018

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ