RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 30-11-2018



Տեղադրվել է` 2018-11-29 23:19:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1039, Տպվել է` 220, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՍՏՈՐ ՌՈՋԵՐՍՆ ԻՐ ԿՅԱՆՔԻ ԳՆՈՎ ՕԳՆԵԼ ԷՐ ՀԱՅԵՐԻՆ

Հ.Ծ.

Վերջերս ժամանակակից Թուրքիայում ձերբակալված, ազատ արձակված եւ Մ. Նահանգներ վերադարձած պաստոր Էնդրու Բրանսոնի մասին գրեցին միջազգային բոլոր լրատվամիջոցները: Նշելով նրա վերաբերյալ որոշ մանրամասներ, Նյու Բրիտնից (Քոնեքթիքութ) Հարրի Մեծատուրյանը «Արմինյն Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթի էջերում ընթերցողների ուշադրությանն է հանձնում ուշագրավ տեղեկություններ մեկ այլ ամերիկացի պաստորի մասին, որ դարձյալ մարդասիրական առաքելություն կատարելիս, այս անգամ Օսմանյան Թուրքիայում, ավելի քան 100 տարի առաջ, առավել տխուր ճակատագիր է ունեցել:

Խոսքը Նյու Բրիտնից (New Britain, Conn.) պաստոր Դենյըլ Մայնըր Ռոջերսի (Daniel Miner Rogers) մասին է, որ Պրինստոն համալսարանն ու Հարթֆորդի աստվածաբանական հոգեւոր կրթարանն ավարտելուց հետո իր տիկնոջՙ Մերիի հետ պարտավորվել է հոգեւոր առաքելությամբ ուղեւորվել Թուրքիա:

Միջադեպը տեղի է ունեցել 1909-ին, երբ թուրք ազգայնական խուժանը հրո ճարակ էր դարձնում Ադանան: Ռոջերսն այդ ժամանակ Ադանայում է գտնվել այլ կղերականների հետ հանդիպմանը մասնակցելու նպատակով: Թալանից ու արյունահեղություններից մազապուրծ հայերից շատերն ապաստան են գտել Թուրքիայում քրիստոնեական առաքելություն կատարող կենտրոններում: Ռոջերսն ու նրա «եղբայր» կղերականները ամեն կերպ փորձել են օգնել նրանց նախ բուժօգնություն ցուցաբերելով, ապա հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելով:

Ականատեսների վկայությամբ պաստոր Ռոջերսն անձնուրաց ջանասիրությամբ դույլերով ջուր կրելիս, դաժանաբար սպանվել է մեկ այլ կղերականի հետՙ օսմանցի դահիճների կողմից: Մի քանի օրերի ընթացքում հազարավոր հայեր կոտորվել են, ավերվել ու հրկիզվել են տասնյակ հայաբնակ քաղաքներ ու գյուղեր: Ջարդերի եւ Ռոջերսի հերոսական ջանքերի մասին այդ ժամանակ լայնորեն լուսաբանել են ամերիկյան լրատվամիջոցները, որոնց թվում նաեւ «Նյու Յորք Թայմսը»:

Ռոջերսը հայտնի ընտանիքի զավակ էր: Նրանք առեւտրական եւ բարեգործական բազմաթիվ գործունեություններ են ծավալել Նյու Բրիտնում: Ռոջերսի պապըՙ Դեյվիդ Նելսոն Քեմպը ճանաչված ու հարգված գիտնական, դաստիարակ եւ որոշ ժամանակ նաեւ քաղաքապետ է եղել:

Ռոջերսի հիշատակը հավերժացնելու նպատակով մի քանի վայրերում հուշաքարեր են տեղադրվել, որոնցից մեկըՙ քաղաքի հարավային եկեղեցու ճակատին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 30-11-2018

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ